Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Մելիքյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Իվանի Մելիքյան (1911, գ. Բերդ, Շամշադինի շրջան - 1945, Ռոստովի մատույցներում), մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Սարգիս Մելիքյան
Ծնվել է1911(1911)
Ծննդավայրգ. Բերդ
Մահացել է1941(1941)
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր աստղ շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում։ 1927 թվականին ավարտել է ծննդավայրի յոթնամյա դպրոցը և նշանակվել Այգեձորի փոստի բաժանմունքի վարիչ։ Մի քանի տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս, ուր 1937 թվականին ավարտել է Արմավիրի միջնակարգ դպրոցը, այնուհետև նշանակվել է Կրասնոդարի երկրամասի Շահումյանի շրջանի Սադովայա գյուղի դպրոցի տնօրեն։

1940 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայել է հրետանային զորամասերում։ Ռոստովի մատույցներում տարվող համառ մարտերում զոհվել է հերոսաբար։

Պարգևատևվել է «Կարմիր աստղի» շքանշանով և մի քանի մեդալներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 35։