Սարգիս Զեյթլյան (1930, Խըդր-Բեկ (Մուսա լեռ) - առևանգումը՝ մարտի 28, 1985, Բեյրութ, Լիբանան), հայ խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ։

Սարգիս Զեյթլյան
Սարգիս Զէյթլեան
Ծնվել է1930(1930)
ԾննդավայրԽըդր-Բեկ (Խըտըր Պէկ) գյուղ, Մուսա լեռ
Մահացել էառևանգումը՝ մարտի 28, 1985
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
ԱզգությունՀայ

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Զեյթլյանը ծնվել է 1930 թվականին, Մուսա լեռան Խըդր-Բեկ գյուղում։ Մուսա լեռցիների Լիբանան վերաբնակեցումից հետո, հաճախել է ազգային «Հառաջ» նախակրթարանը, այնուհետև Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը և «Նշան Փալանճյան» ճեմարանի հայագիտական բաժինը, Լևոն Շանթի և Սիմոն Վրացյանի տնօրենության օրերին։

1954 թվականին հրավիրվել է Կահիրե, իբրև օգնական խմբագիր Վահան Նավասարդյանի խմբագրած «Հուսաբեր» օրաթերթի։ Նա պաշտոնավարել է նաև ազգային «Գալուստյան» վարժարանում, դասավանդելով հայագիտական նյութեր։

1958 թվականին նշանակվել է «Հուսաբեր»ի խմբագիր մինչև 1962 թվականը, երբ իր ընտանիքի հետ վերադարձել է Լիբանան, որտեղ նշանակվել է «Ազդակ»ի խմբագիր և այդ պաշտոնը վարել է մինչև 1968 թվականը։ ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Ազդակ շաբաթօրյակ-Դրոշակ»ի հիմնադրությունից հետո, մի շրջան իբրև օգնական խմբագիր պաշտոնավարելուց հետո, 1978 թվականից սկսած գործել է խմբագրապետի հանգամանքով, մինչև իր առևանգումը՝ մարտի 28-ին, 1985 թվականին։

1973 թվականից մինչև իր մահը, Սարգիս Զեյթլյանը հանարվում էր ՀՅԴ-ի մեջ որպես դաշնակցական ղեկավարության պատմական սերունդը փոխարինող և նրանց ուղին վերանորոգող պատասխանատու անդամների ներկայացուցչական դէմքերից մէկը, որ Հ.Յ.Դաշնակցության վերջին քառորդ դարում կազմակերպական կյանքի, ազգային քաղաքական գործունեության և գաղափարական վերանորոգման մէջ ունեցավ իր ուրույն և շոշափելի մասնակցության բաժինը։ Դերակատար եղավ նաև երիտասարդական միությունների հիմնադրության աշխատանքի մեջ՝ սփյուռքահայ երիտասարդությունը համախմբելով ազգային օրակարգի շուրջ։

Մահը խմբագրել

1985 թվականի մարտի 28-ին առավոտյան՝ Զոքաք-Պլաթի շրջանում, «Նշան Փալանճյան» ճեմարանի ճանապարհի վրա, հակադաշնակցական ուժերի ձեռքով առևանգվեց և ավելի ուշ անծանոթ պայմաններում սպանվեց Սարգիս Զեյթլյանը։

Իր մահից հետո ՀՅԴ Բյուրոն հրատարակեց ծավալուն մի հատոր, որն ամփոփում էր Սարգիս Զեյթլյանի գրած հոդվածներն ու խմբագրականները[1]։

Երկեր խմբագրել

  • Սարգիս Զեյթլեան. գաղափարի մարտիկը («Դրօշակ»-ի մէջ հրատարակուած խմբագրականներ և յօդուածներ), Բեյրութ, 1993, 774 էջ։
  • Հայ ազգային քաղաքականութեան գաղափարաբանութիւնը, հատ. Ա, Երևան - Լոս Անջելես, 1995, 866 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մուսալեռցի - Այնճարցի Նահատակներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.