Սարգիս Ապուչեխցի, Սարգիս Ակնեցի (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 17-րդ դարի վերջի - 18-րդ դարի սկզբի հայ տաղասաց։

Սարգիս Ապուչեխցի

Կյանքն ու ստեղծագործությունները խմբագրել

Կյանքի և ստեղծագործության վերաբերյալ միակ աղբյուրը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ․ համար 4426 ձեռագիր տաղարանն է, որ 1765 թվականին ընդօրինակել է գրիչ Հայրապետ Ագուլեցին։ Այստեղ, Նաղաշ Հովնաթանի, նրա որդի Հակոբ Նաղաշի և այլ տաղերգուների գործերից բացի, տեղ են գտել նաև Սարգիս Ապուչեխցու 18 տաղերը, որ ունեն «Տաղ Ակընցի գուղէն Ապուչեղցի տիրացու Սարքիսէ զարդարեալ վասն սիրոյս» խորագիրը և պարունակում են մի ակրոստիքոս։

Սարգիս Ապուչեխցին շարունակել է հայ միջնադարյան տաղերգության (մասնավորապես՝ Բաղդասար Դպիրի, Պետրոս Ղափանցու, Գրիգոր Օշականցու) ավանդույթները, երգել է բնություն , գարուն , վարդ ու սոխակ՝ իր ստեղծագործության մեջ ներհյուսելով ժողովրդական ու աշուղական բանաստեղծությանը հատուկ մոտիվներ։ Գրել է նաև հոգևոր երգեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 216