Սարայ (Ռեսեն)

պատմական նեոդասականության ոճի շինություն Ռեսեն քաղաքում

Սարայ (մակեդոներեն՝ Сарај ), պատմական նեոդասականության ոճի շինություն է Ռեսեն քաղաքում[1]։ Այն կառուցվել է 20-րդ դարի սկզբին, տեղացի օսմանացի բեյ Ահմեդ Նիյազի կողմից։ Այն եզակի է իր ճարտարապետական ոճով Մակեդոնիայում[2]։

Սարայ (Ռեսեն)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակշենք և պատկերասրահ
Ստեղծում1909
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ԲնակավայրResen Municipality?
Շինության ձևՊատմամշակութային հուշարձան, Նեոդասականություն
Ոճնեոդասականություն
կայք
 Saraj Resen Վիքիպահեստում

"Սարայ" անվանումը գալիս է թուրքերեն սարայ (saray) բառից, որը նշանակում է՝ "պալատ".[3]։ Շենքն այժմ տուն թանգարան է, պատկերասրահ և գրադարան[4]։

Նկարագրություն խմբագրել

Սարայը կառուցվել է նեոդասականության ճարտարապետական ոճով։ Շենքը սիմետրիկ է, ավելի բարձր կենտորանական մասով, որի բարձրությունը կազմում է 25 մ և ունի երկու թև։ Այն ունի նկուղ, հիմնական հարկ, երկրորդ հարկ և ձեղնահարկ, ինչպես նաև ունի 4,800 քմ տարածք։

Շենքի արտաքին պատերը 40 սմ-ից մինչև 85 սմ հաստություն ունեն։ Դրանք պարունակում են հարուստ քանդակագործական գործեր, հատկապես ճակատային մասում։ Սկզբում տանիքը պատրաստաված էր փայտից, սակայն 1982 թվականի վերանորոգման ժամանակ այն փոխարինվեց պողպատե պրոֆիլներով։

Պատմություն խմբագրել

 
1900-ական թվականների սկզբին

Ահմեդ Նիյազ Բեյը, որը առաջադեմ և հավանաբար Երիտթուրքական հեղափոխության անդամ էր, 19-րդ դարի ավարտին և 20-րդ դարի սկզբին Ռեսեն շրջանի բեյն էր[5]։ Նա ցանկանում էր ֆրանսիական ոճով կալվածք ունենալ, գուցե Վերսալից բացիկ ստանալուց հետո[6]։

1905 թվականին սկսվել է շինարարությունը։ Շենքի արտաքին տեսքի կառուցապատումը ավարտվեց 1909 թվականին երիտթուրքական հեղափոխությունից հետո, չնայած մնացածը, ներքին հարդարանքը դեռևս չէր ավարտվել և այն միայն ավարտվեց 1922 թվականին Բալկանյան պատերազմներից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո[7]։ Սակայն 1912 թվականին Ահմեդ Նիյազ Բեյը մահացավ Դուրրասում անհայտ պատճառներով և այդպես էլ չկարողացավ տեսնել, որ իր կալվածքը ավարտին է հասցվել[5]։

Բալկանյան պատերազմներից հետո այն մի քանի տարբեր գործառույթներ է կատարել մի քանի տարբեր կազմակերպությունների համար։ Այն օգտագործվել է Սերբիայի թագավորության կողմից տեղական վարչական նպատակների համար, այնուհետև Հարավսլավիայի թագավորության կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շենքը օգտագործվել է օկուպացիոն ուժերի կողմից։ Պատերազմից հետո այն օգտագործվել է որպես Ռեսեն քաղաքի քաղաքապետարան, իսկ ավելի ուշ որպես թանգարան և պատկերասրահ, որն այն մնացել է մինչև այսօր[5]։

Շենքի տանիքը վերանորոգվել է երկու անգամ, մեկ անգամ 1982 թվականին և մյուսը 2005 թվականին[2]։

Ընթացիկ կիրառում խմբագրել

Սարայը այսօր օգտագործվում է որպես Դրագի Տոզիժայի (Dragi Tozija) մշակութային տուն, Keraca Visulčeva պատկերասրահ և գրադարան[1]։

Դրագի Տոզիժայի (Dragi Tozija) մշակութային տունը հանդիսանում Մակեդոնիայի թանգարանի մասնաճյուղը[8]։ Այստեղ նաև անց են կացվում գրական ընթերացանություններ և այլ մշակութային իրադարձություններ[4]։

Գործում է պատկերասրահ, որում նարկայացված են նկարիչուհի Կերաջա Վիսուլչևայի բազում գործեր[1]։ Գրադարանը գործում է 1940 թվականից սկսած։ Այժմ այն ունի ավելի քան 31 000 գիրք[4]։



Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Културно Наследство». Resen Municipality. 2011. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 «Сарајот на Ахмет Нијази-бег - Ресен». Кои се седумте чуда во Македонија. Утрински Весник. 2011. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. Harper, Douglas. «seraglio». Online Etymology Dictionary.
  4. 4,0 4,1 4,2 «Зграда Сарај». Дом на култура Драги Тозија - Ресен. 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Фотографот Цуле отиде по трагите на грофицата Рене». ПРИКАЗНА ЗА САРАЈОТ И ЉУБОВТА НА ДУЉАНОВИ ОД РЕСЕН. Вечер. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «Historycal building: "Ahmed Niyazi bey's Saraj" - Resen». The Region of Prespa: Natural, Historical and Cultural sights. Kit-Jan Company. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. «ГРАДБА НА САРАЈОТ». САРАЈ. ИИ , ЦДНН. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. «Museum of Macedonia» (Macedonian). Skopje. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)