Սատանայի պոզերին
«Սատանայի պոզերին» (անգլ.՝ No Rest For The WicKed), ամերիկյան Գերբնական հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի տասնվեցերորդ սերիան։
Սերիալ | Գերբնականը |
---|---|
Ռեժիսոր | Կիմ Մեներս |
Լեզու | անգլերեն |
Սցենարիստ | Էրիկ Կրիպկե |
Սերիայի անվանումը հղում է դեպի Օզզի Օսբորնի No Rest for the Wicked ալբոմը։
Դերերում
խմբագրել- Ջարեդ Պադալեկի — Սեմ Վինչեստեր
- Ջենսեն Էքլզ — Դին Վինչեստեր
- Կետի Քեսսիդի — Ռուբի/Լիլիտ
- Ջիմ Բիվեր — Բոբբի Սինգեր
- Սիերրա Մակկորմիկ — Զոյա Ֆրեմոնտ/Լիլիտ
- Ջորջ Կոյ — Պետ
- Ջոնաթան Պոթս — պարոն Ֆրեմոնտ
- Աննա Գելվին — Տիկին Ֆրեմոնտ
Սյուժե
խմբագրելԴինի մահվան ժամանակը շատ արագ է մոտենում, և նրան սկսում են տանջել հալյուցյունացիաները, որտեղ իր ետևից են ընկել դժոխքի շները, որպեսզի դժոխք տանեն։ Ընդամենը տասներեք ժամ է մնում, սակայն Սեմը հույսը չի կորցնում, և ցանկանում է փրկել եղբորը։ Նրանք Բոբբիի հետ Լիլիտին են փնտրում, որպեսզի վերացնեն համաձայնագիրը, որը կնքել Դինը նրա հետ և փրկեն նրա հոգին։ Սեմը կանչում է Ռուբիին և խնդրում է իրեն տալ այն դանակը, որով կարելի է սպանել դեմոններին։ Սակայն Ռուբին չի ցանկանում դա անել։ Նա ասում է Սեմին, որ նրա մեջ մի ուժ կա, որը կարող է ոչնչացնել Լիլիտին առանց ինչ որ զենքի. պարգև, որը նրան է տրվել դեմոնի կողմից դեռ փոքր ժամանակ։ Սակայն այդտեղ գալիս է Դինը, և խաբկանքով Լիլիտին թակարդի մեջ է գցում, նրանից վերցնելով դանակը։
Այդ ժամանակ Լիլիտը մտնումէ մի աղջկա մեջ, և պատանդ է պահում ամբողջ ընտանիքին։ Լիլիտի մոտ գնալու ճանապարհին եղբայրներին կանգնեցնում է ոստիկամը և փաստաթղթերն է պահանջում, սակայն Դինը հարձակվում է նրա վրա և սպանում է։ Պարզվում է, որ տղամարդու մեջ դեմոն էր մտել։ Բոբբին ասում է, որ Դինին քիչ ժամանակ է մնացել, դժոխքը ավելի մոտ է, և Դինը նույնպես դժոխային արարած է, այդ պատճառով կարողանում է տեսնել այն մարդկանց, որոնց մեջ դեմոններ կան։
Եղբայրները գտնում են այն տունը, որտեղ թաքնվում է Լիլիտը։ Շուտով այդտեղ է հայտնվում Ռուբին, ով կարողացել էր դուրս գալ թակարդից շատ հետաքրքիր ձևով։
Տանը եղբայրները բարձրանում են աղջկա սենյակը, որպեսզի սպանեն նրան, սակայն վերջին պահին նրանք հասկանում են, որ դեմոնը դուրս է եկել երեխայի մեջից։ Արդեն կեսգիշեր է։ Ժամանակը եկավ։ Դինի ետևից դժոխային շուն է եկել, որպեսզի նրա հոգին դժոխք տանի։ Սեմը, Դինը և Ռուբին թաքնվում են մոտակա սենյակում և դռներն ու պատուհանները գերեզմանոցի հողով են պատում։ Ռուբի խնդրում է իրեն տալ դանակը, ցանկանալով դուրս գալ այդտեղից։ Սակայն Դինը տեսնում է նրա իրական դեմքը և հասկանում է, որ դա արդեն Ռուբին չէ։ Նրա մարմնում Լիլիտն է գտնվում:Նա ձեռէով Սեմին պատով է խփում, իսկ Դինին սեղանիվրա է գցում, հետո բացում է դուռը և շներին սենյակ է թողնում։ Լիլիտը փորձում է Սեմին նույնպես սպանել, սակայն ոչինչ չի կարողանում անել, և նա լքում է մարդկային մարմինը։ Դինը մահանում է։ Նրա հոգին դժոխք է գնում։ Եթերաշրջանի վերջին հատվածը` Դինը երկաթե շղթաներով կապված է, և օգնություն է խնդրում։
Աղբյուրներ
խմբագրել- Эпизод «У чёрта на рогах» на сайте TV.com Արխիվացված 2011-06-01 Wayback Machine(անգլ.)
- Кадры Արխիվացված 2007-07-24 Wayback Machine из эпизода «У чёрта на рогах» на сайте Supernatural.tv Արխիվացված 2007-07-24 Wayback Machine