Սավվա Մամոնտովի քաղաքային դաստակերտի կողաշենք

Սավվա Մամոնտովի քաղաքային դաստակերտի կողաշենք (ռուս.՝ Флигель городской усадьбы Саввы Мамонтова), տուն Մոսկվայում, Սադովոյե կոլցոյում (Սադովայա-Սպասսկայա փողոց, տուն 6, շինություն 2)։ Քաղաքային դաստակերտի միակ պահպանված շինությունն է։ Կառուցվել է 1870-ական թվականներին, վերնակառուցվել 1890-ական թվականների սկզբին նկարիչ Միխայիլ Վրուբելի նախագծով, որը դրանից հետո այնտեղ որոշ ժամանակ բնակվել է։ Շենքն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Սավվա Մամոնտովի քաղաքային դաստակերտի կողաշենք
Տեսակբնակելի տուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոսելսկի շրջան
Հիմնադրված է1891
ՃարտարապետՄիխայիլ Վրուբել
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սադովայա-Սպասսկայա փողոցի քաղաքային դաստակերտը կառուցվել է 1816 թվականին արքունի խորհրդական Պրասկովյա Եսաուլովայի կողմից։ 1867 թվականին այն զգալիորեն վերակառուցվել է, ինչից հետո այնտեղ բնակվել է հայտնի բարերար Սավվա Մամոնտովը[3]։ Նրա սալոնում հաճախ են եղել Ֆեոդոր Շալյապինը, Վիկտոր Վասնեցովը, Միխայիլ Վրուբելը, Սերգեյ Ռախմանինովը և մշակույթի ու արվեստի այլ գործիչներ[4]։

Սավվա Մամոնտովի քաղաքային դաստակերտից մինչև մեր ժամանակներ պահպանվել է միայն բակային կողաշենքը[4], որը կառուցվել է 1870-ական թվականներին։ 1891-1893 թվականներին նկարիչ Միխայիլ Վրուբելի նախագծով վերնակառուցվել է կողաշենքի կողմնային մասը։ Վրուբելն իր ստեղծագործության ոճը բնորոշել է որպես «հռոմեական-բյուզանդական»։ 1895-1896 թվականներին վերնակառուցվել է ամբողջ շենքը, 1911 թվականին մասամբ փոխվել են ճակատները։ Այդ վերակառուցումներից հետո կողաշենքի ճարտարապետական ոճը կարելի է բնութագրել որպես «աղյուսային»[5]։

Նկարիչ Մ. Ա. Վրուբելը կողաշենքի ճակատները դրվագել է մայոլիկայով (դեկորը չի պահպանվել), մուտքի դարպասի վերևում առյուծի դիմակ էր։ Մինչև մեր օրերը չհասած ներսույթի ձևավորման մեջ նույնպես լայնորեն օգտագործվել է մայոլիկան։ Վրուբելի էսքիներով պատրաստված երկու մայոլիկային բուխարիները և երկու վառարանները հիմա ցուցադրվում են «Աբրամցևո» արգելոց-թանգարանում[5]։

1898 թվականին Մամոնտովի ֆինանսական ծանր վիճակի պատճառով դաստակերտը գրավադրվել է[3]։ 1912 թվականին գլխավոր տան տեղում կառուցվել է Ստրախովի արական վարժարանը, որից պահպանվել է միայն հիմնապատերի մի մասը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. «Дом Мамонтова с двухэтажной квартирой худ. М. А. Врубеля, построенной по его проекту в 1891—1892 гг». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  3. 3,0 3,1 Садовая-Спасская, 6 // Московский Журнал. № 11. Ноябрь 1999.
  4. 4,0 4,1 4,2 Ю. А. Федосюк Москва в кольце Садовых. — М., 1983. — С. 405.
  5. 5,0 5,1 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 450. — 203 с. — ISBN 5-274-01624-3