Մարիա Ալեքսեևնա Սավիցկայայի տուն (ռուս.՝ Дом М. А. Савицкой), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1904-1905 թթ.: Տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է (N 7802281000)[1][2][3]: Գտնվում է Մոսկովսկայա փողոցի թիվ 15 հասցեում (որոշ աղբյուրներում՝ տուն 17)։

Սավիցկայայի տուն
Տեսակտեսարժան վայր և բնակելի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1904 և 1905
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նախքան ներկայիս շենքի շինարարությունը, այս վայրում է գտնվել կլասիցիզմ ոճով ստեղծված Սինիցինի փայտե երկհարկանի տունը։ 1903 թվականին տարածքը ձեռք է բերել Մարիա Ալեքսեևնա Սավիցկայան և քանդել է հին տունը, նոր մոդեռն ոճի կառույցի համար մրցույթ հայտարարել, որտեղ հաղթել է քաղաքացիական ինժեներներ, եղբայրներ Ա. Վ. և Ն. Վ. Վասիլևների նախագիծը։ Իրականացված ծրագիրը տարբերվում էր մրցութայինից։ 1945 թվականից շենքում տեղակայվել է պոլիկլինիկա (այժմ՝ թիվ 66 շենք)։ 1956 թվականին շենքը լրջորեն վերակառուցվել է. նախկինում կողային ելուստների վրա գոյություն ունեցող աշտարակները հանվել են, կառուցվել է երրորդ հարկը, աջ կողմում ավելացվել է լրացուցիչ շենք[4][5]։

Ճարտարապետություն խմբագրել

Շենքի պատմական մասի մեջ ներառվում են առաջին երկու հարկերը։ Շենքի հիմնական մուտքը երեսապատված է գրանիտով և հիշեցնում է պորտալ։ Գրանիտե սյուները ճակատային այգու համար դարձել են ցանկապատ, ջարդված գրանիտով է ստեղծված շենքի ցոկոլը։ Ճակատային մասի ձևավորման համար օգտագործվել է սվաղ, սպիտակ աղյուսե երեսապատում և կարմիր գրանիտ։ Վերակառուցման ժամանակ պահպանվել է պատշգամբները բաժանող ճաղավանդակներից մեկը։ Պահպանվել է նաև պատմական ներքին ձևավորումը։ Այնտեղ առատորեն օգտագործվել են սոճու ճյուղեր՝ ծեփածո ֆրիզներ ծաղկաշղթաների տեսքով, կոների ճյուղեր ծաղկապատվանդանների վրա, որոնք պահում են սանդուղքը, կոների և փշատերևների տրցակներ աստիճանավանդակի ճաղերին։ Գլխավոր մուտքի սանդուղքի աստիճանները մարմարից են։ Սանդուղքները, նախասրահի պատերը երեսապատված են կանաչ սալիկներով[4][5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Объект культурного наследия». tools.wmflabs.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  2. «Дом Савицкой М.А. с палисадником и оградой». КГИОП Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  3. Закон Санкт-Петербурга № 174-27 от 05.07.1999
  4. 4,0 4,1 «Московская 17. Дом Савицкой». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  5. 5,0 5,1 «Дом М. А. Савицкой - Поликлиника N 66». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել