Սասունցի Դավիթ (կտավ, 1958)

հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի կտավը

«Սասունցի Դավիթ», հայ նշանավոր նկարիչ Հակոբ Կոջոյանի կտավներից:

Picto infobox artiste.png
Սասունցի Դավիթ
տեսակգեղանկար
նկարիչՀակոբ Կոջոյան
տարի1958
գտնվում էԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

ՊատմությունԽմբագրել

«Սասունցի Դավիթ» կտավը ստեղծվել է 1958 թվականին: Դավթի կերպարը կերտելիս Հակոբ Կոջոյանին օգնել է Լևոն Կոջոյանը: Վերջինս այդ ժամանակ զբաղվում էր ծանրամարտով, և վարպետը որոշեց օգտագործել նրան որպես բնորդ:

Կոջոյանը կտավի վրա սկսել էր աշխատել դեռ մինչև 1948 թ.: 1958 թ. վարպետն իջեցրեց կտավն ու սկսեց աշխատել Դավիթի կերպարի ստեղծման վրա: Կտավի ստեղծման հետագա աշխատանքները կատարվել են առանց բնորդի օգնության՝ հիմնվելով վարպետի անկաշկանդ պատկերացման վրա[1]:

Սասունցի Դավիթը եղել է Հակոբ Կոջոյանի վերջին ստեղծագործությունը:

Տես նաևԽմբագրել

«Փյունիկ» նկար

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի արխիվային նյութեր