Սասունցի Դավթի ծնունդը (կտավ)

հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի կտավը

Սասունցի Դավթի ծնունդը, հայ նշանավոր նկարիչ Հակոբ Կոջոյանի կտավներից: Կտավը ստեղծվել է 1947 թ.:

Picto infobox artiste.png
Սասունցի Դավթի ծնունդը
տեսակգեղանկար
նկարիչՀակոբ Կոջոյան
տարի1947
գտնվում էԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

ՊատմությունԽմբագրել

«Սասունցի Դավթի ծնունդը» Հակոբ Կոջոյանի ամենամեծ կտավներից մեկն է: Դավթի ծնունդի թեմային վարպետը որոշել էր անդրադառնալ վաղուց:

Կտավի ստեղծման համար Կոջոյանը գնել էր հատուկ գործվածքի կտավ և պատվիրել ամուր կտավակալ: Մեխերը նույնպես պատրաստվել էին Կոջոյանի կողմից՝ հատուկ ձևով: Վարպետը կտավի երեսպատումն արել է յուրահատուկ ձևով՝ լրիվ թողնելով կտավի ֆակտուրան և գործվածքի հատիկայնությունը, որը մեծ դեր է խաղացել կտավի գեղարվեստական խնդիրը լուծելու հարցում: Առհասարակ, Հակոբ Կոջոյանն իր կտավների և դրանց ծրագրային աշխատանքներին պատրաստվում էր յուրովի՝ գտնելով յուրաքանչյուր կտավի համար գեղարվեստական խնդրին համապատասխան տեխնիկական հնարներ: Վարպետը պատմել է Հայկ Կոջոյանին, որ նկարի կոմպոզիցիան արել է շնորհիվ Լևոն Կոջոյանի՝ ոսկերչությունում մոնոգրամ կատարելու հմտության:

«Սասունցի Դավթի ծնունդը» նկարի նախաշերտի վրայից արվել է գրիզայլ՝ սպիտակի բավականին թանձր շերտով, ծավալների մանրազնին ոսկերչական մշակմամբ: Գեղանկարը կատարվել է թափանցիկ շերտավորումով, չորացած նախաշերտի վրա: Այդ հնարները կիրառվել են՝ ստանալու նկարում տիրող նշանակալի իրադարձության պահի խորհրդավորությունը:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել