Սառցե անձրև, մթնոլորտային երևույթ, որը տեղի է ունենում Ցելսիուսի սանդղակի բացասական ջերմաստիճանի դեպքում։ Սառցե անձրևը դիտվում է ջերմաստիճանային ինվերսիայի առկայության դեպքում, երբ երկրագնդի մակերևույթի մոտ գտնվում է սառը օդը, և նրա վրա համեմատաբար տաք, դրական ջերմաստիճանի օդի շերտ։

Ծառերի ճյուղեր, պատված սառցե շերտով:
Սառցե անձրևի հետևանքները Մոսկվայի տարածաշրջանում 2010 թվականի դեկտեմբերի 26 ին:

ՆկարագիրԽմբագրել

Համաձայն առաջին սահմանման (օգտագործվում է՝ օրինակ Ռուսական հիդրոմետեորոլոգիական հանրագիտարանային բառարանում)[1], սառցե անձրևը փոքր թափանցիկ սառցե գնդիկների բազմություն է, որն ընկնում է ամպերից, 1-3մմ տրամագծով[1][2]։ Հաճախ այդ երևույթը դիտարկվում է 0-10 °C, երբեմն մինչև 15 °C: Սառցե գնդիկները առաջանում են անձրևի կաթիլների սառեցման դեպքում, երբ վերջիններն ընկնում են ներքևի օդի շերտի միջև 0 °C ից ցածր ջերմաստիճանում[1]։ Գնդիկների մեջ գտնվում է չսառեցվող ջուր, որի պատճառով ընկնելով առարկաների վրա մասնատվում են կտորների, ջուրը դուրս է մղվում և առաջանում է մերկասառույց[2]։

Համաձայն երկրորդ սահմանման (օգտագործվող, օրինակ՝ ճանապարհային տերմինների տեղեկատու, որում տերմին «սառցե անձրև» ներկայացվում է որպես «եղյամ»[3] ի հոմանիշ), սառեցված ջրի կաթիլները, որոնք ընկնելով համեմատաբար տաք օդի ավելի բարձր ինվերսիայի ջերմաստիճանից առաջացնում են մերկասառույց։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Российский гидрометеорологический энциклопедический словарь»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-29-ին։ Վերցված է 2019-07-22 
  2. 2,0 2,1 «Атмосферные явления — классификация и описание»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-01-ին։ Վերցված է 2019-07-22 
  3. «Справочник дорожных терминов 2005»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-17-ին։ Վերցված է 2019-07-22 

Արտաքին հղումներԽմբագրել