Սառնակունք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սառնակունք (այլ կիրառումներ)
Սառնակունք (նախկին անվանումը` Սայբալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 18 կմ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի ձախ կողմում` սարահարթին, Երևան-Գորիս ավտոմայրուղու վրա, ծովի մակերևույթից մոտ 2100 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 115 կմ։
Գյուղ | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիք | |
Շրջան | Սիսիան | |
Գյուղապետ | Մանուչար Մկրտչյան | |
Այլ անվանումներ | Ազատաշեն, Աթխունի | |
Մակերես | 41,72 կմ² | |
ԲԾՄ | 2170 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 474[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սառնակունքցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գյուղը հիմնադրվել է 1920-ական թվականներին և մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ Վերանվանվել է Սառնակունք 1946 թվականին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից Գորայք, Սպանդարյան և Ծղուկ գյուղերի հետ կազմում է Գորայք համայնքը։
Պատմություն Խմբագրել
Գյուղն հիմնադրվել է 1920-ականներին։ Հիմնական բնակիչները եղել են ղալաջուղցիները, ովքեր թողնելով ձորում գտնվող իրենց հին բնակավայրը բարձրացել և նոր գյուղ են հիմնել բարձր լեռնային գոտում։ Սառնակունքից 10 կմ հս-արևելք առկա են մ.թ.ա. VIII-VII հազ. ժայռապատկերներ, որոնք ապացուցում են, որ տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարում։ Գյուղի հյուսիսարևելյան մասում տեղակայված են եղել Ձկնարած, Բերդ, Բերդաշեն և Մուխրաբակ ավերակ գյուղերը։
1945 թվականին Սառնակունքում հայտնաբերվել են հնագույն հայկական դրամներ, որոնց մեջ կային նույնիսկ Տիգրան Մեծի և Արտավազդ II-ի ժամանակներում հատված դրամներ։
Աշխարհագրություն Խմբագրել
Գյուղը գտնվում է Սառնակունք գետի ափին, մարզկենտրոնից 119 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա։
Բնակչություն Խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սառնակունքի մշտական բնակչությունը կազմել է 474, առկա բնակչությունը` 444 մարդ[1]։Բնակիչները հայեր են[2][3], որոնց նախնիները եկել են Նախիջևանից, Ջուղայից, նախկին Ղալաջուղ գյուղից և Սիսիանից[3]։ Սառնակունքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 363 | 744 | 703 | 658 | 539 | 434 | 514[4] | 474[1] |
Գյուղատնտեսություն Խմբագրել
Սառնակունքի գյուղատնտեսության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը։ Գյուղացիները զբաղվում են հացահատիկի մշակմամբ, մանր ու խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ, ինչպես նաև մեղվաբուծությամբ[5]։
Սառնակունքում 2011 թվականին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (ՔԱՐԴ) հիմնադրամը՝ «Կենդանիների առողջություն» ծրագրի շրջանակներում հիմնել է անասնաբուժական կենտրոն։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 3,0 3,1 3,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 502
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Մութ ժամերին Սառնակունք գյուղում տեղաշարժվելը վտանգավոր է ու դժվար»։ «Առավոտ»։ Հոկտեմբերի 19, 2012 թ.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ Խմբագրել
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-04-06 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 189)։ |