Սառեցնող խառնուրդներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Սառեցնող խառնուրդներ, երկու կամ ավելի պինդ, կամ պինդ և հեղուկ նյութերից բաղկացած խառնուրդներ, որոնց բաղադրիչները միմյանց խառնելիս լուծման կամ հալման ջերմություն է կլանվում և համակարգի ջերմաստիճանն իջնում է։ Որոշ աղեր ջրում, նոսր թթուներում լուծելիս կամ սառույցի հետ խառնելիս ջերմաստիճանն իջնում է մինչև -50 °C, չոր սառույցը սպիրտների կամ եթերների հետ խառնելիս՝ -80 °C։ Սառեցնող խառնուրդներն ավելի հաճախ օգտագործում են գիտահետազոտական և այլ աշխատանոցներում։ Արդյունաբերության մեջ օգտագործվում է մանրացված սառույցի և կերակրի աղի (22,4%) խառնուրդը, որի հալման ջերմաստիճանը -21․2 °C է։
Բաղադրիչները | Բաղադրությունը, % ըստ զանգվածի | °C խառնելուց առաջ | °C խառնելուց հետո |
---|---|---|---|
Ջուր | 61.6 | ||
NH4CL | 19,2 | 10-15 | -12 |
KNO3 | 19,2 | ||
H2SO4 | 44,5 | ||
NA2SO4 | 55,5 | 10-15 | -20 |
Սառույց | 60 | ||
H2SO4 | 40 | 0 | -30 |
Սառույց | 42,8 | ||
K2CO3 | 57,2 | 0 | -46 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 186)։ ![]() |