Թթուների հալոգենահիդրիտներ

Հալոգենահիդրիտներ թթուների, թթուների ածանցյալներ, որոնցում հիդրօքսիլ-խմբերը տեղակալված են հալոգենների ատոմներով։ Օրինակ, սուլֆուրիլքլորիդ՝ (ծծմբական թթվի), թիոնիլքլորիդ՝ SOCl2 (ծծմբային թթվի ), ացետիլքլորիդ՝ CH3COCl (քացախաթթվի ) են։ Հալոգենահիդրիտներն օժտված են մեծ ռեակցունակությամբ. հալոգենի ատոմը կարող է հեշտությամբ աեղակալվել այլ խմբերով, օրինակ, OH, OR, NH2, SH, CN։ Խոնավ օդում քլորանհիդրիդները հիդրոլիզվում են՝ առաջացնելով ցնդող քլորաջրածին («ծխում են»)։ Օրգանական սինթեզում օրգանական թթուների հալոգենահիդրիտները օգտագործում են որևէ միացության մոլեկուլում ացիլխումբ՝ RCO ներմուծելու համար։ Այդ նպատակի համար ամենից հաճախ օգտագործում են թթուների քլորանհիդրիդները, որոնք ստացվում են անօրգանական թթուների քլորանհիդրիդները կարբոնաթթուների հետ Փոխազդելիս։ Անօրգանական թթուների մեծ մասի հալոգենահիդրիտները, ինչպես նաև ալիֆատիկ շարքի ցածր կարբոնաթթուների քլորանհիդրիդները խիստ սուր հոտով հեղուկներ են։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթուների հալոգենահիդրիտներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 51