Սաուդադի
Սաուդադի (պորտ.՝ Saudade, եվրոպական պորտուգալերեն՝ [sɐwˈðaðɨ], բրազիլական պորտուգալերեն՝ [sawˈdadi] կամ [sawˈdadʒi], գալիսերեն՝ [sawˈðaðe])[1], պորտուգալերեն և գալիսերեն բառ։ Այն նկարագրում է նոստալգիական և մելանխոլիկ այն էմոցիոնալ վիճակը, որ լինում է ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի բացակայության ժամանակ։ Ավելին, այն հաճախ նկարագրում է այն զգացողությունը, որ այն առարկան, որին տվյալ անձը կարոտում կամ տենչում է, երբեք չի վերադառնա[2]։ Սաուդադիի ավելի ուժեղ տեսակը մարդիկ կարող են տածել այն մարդկանց հանդեպ, ինչպիսիք են նախկին սիրեցյալը, ընտանիքի այն անդամը, որը բացակայում է, բաժանված է կամ մահացած։
Սաուդադին նկարագրվում է որպես մարդու գնալուց հետո մնացած «սիրո մնացորդ»։ Սաուդադին զգացմունքների, փորձի, տարբեր վայրերի ու իրադարձությունների հավաքածուն է, որոնք մի ժամանակ ոգևորվածություն, հաճույք, լավատեսություն էին առաջացնում։ Այն կարող է նկարագրվել որպես դատարկություն այն մարդու (օրինակ՝ ինչ-որ մեկի ծնողները, երեխաները, եղբայրները կամ քույրերը, ընկերները, սիրելի կենդանիներ) կամ իրի (օրինակ՝ վայրեր, բաներ, որ սովորություն ունեինք անել մանուկ ժամանակ, անցյալում տարբեր գործունեություններ), որ տվյալ ժամանակահատվածում պակասում է։ Այն բերում է միաժամանակ և՛ տխուր, և՛ ուրախ զգացմունքներ. տխրություն բացակայության համար և ուրախություն ինչ-որ էմոցիա անցյալում ապրած լինելու համար։
Ստուգաբանորեն սաուդադի հասկացությունը, որ հղվում է պորտուգալերենին և գալիսերենին, գալիս է լատիներեն «Solitudo» բառից, որ թարգմանաբար նշանակում է միայնություն։ Սաուդադիի արտահայտումը երաժշտության մեջ հանդիսանում է ավանդական պորտուգալական ֆադու ոճը։
Սաուդադի հասկացությունը գոյություն ունի նաև Բրազիլիայում, որտեղ նույնիսկ գոյություն ունի սաուդադիի օր՝ հունվարի 30[3][4]։
Տարրեր
խմբագրելՍաուդադին նման է նոստալգիային, սակայն նույնը չէ. նոստալգիային համարժեք մեկ այլ բառ գոյություն ունի պորտուգալերենում։
Պորտուգալերենի՝ 1912 թվականին լույս տեսած գրքում Ա. Բելը նշում է.
Պորտուգալական հայտնի սաուդադին անորոշություն է և հաստատուն ցանկություն ինչ-որ բանի նկատմամբ, որը գոյություն չունի կամ չի կարող ունենալ, այն ներկայից տարբեր մի բան է` անցյալի և ապագայի միջև. Այն ոչ թե դժգոհություն է կամ սուր տխրություն, այլ ծուլություն, թախծոտություն, մտածկոտություն և երազկոտություն[2]։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Dicionário Priberam da Língua Portuguesa
- ↑ 2,0 2,1 Bell, A. F. (1912) In Portugal. London and New York: The Bodley Head. Quoted in Emmons, Shirlee and Wilbur Watkins Lewis (2006) Researching the Song: A Lexicon. Oxford and New York: Oxford University Press, p. 402.
- ↑ Portoalegre.rs.gov.br
- ↑ Brasilescola.com