Սան Խուան դե լոս Տեռերոսի ամրոց

Սան Խուան դե լոս Տեռերոսի ամրոց (իսպ.՝ Castillo de San Juan de los Terreros), պաշտպանական կառույց Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Ալմերիա պրովինցիայի Պուլպի մունիցիպալիտետի Սան Խուան դե լոս Տեռերոս տարածքում։

Սան Խուան դե լոս Տեռերոսի ամրոց
Նկարագրություն
Տեսակհուշարձան և դղյակ
Վարչական միավորՊուլպի[1][2][3][…]
Երկիր Իսպանիա[1][2][3][…]
ՃարտարապետAntonio Duce Oliveros?
Քարտեզ
Քարտեզ
 Castle of San Juan de los Terreros Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սան Խուան դե լոս Տեռերոսի ամրոցը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին Իսպանիայի Կարլ III թագավորի օրոք սկսած ափամերձ պաշտպանական համակարգի ստեղծման ընթացքում։ Ամրոցը նախագծել է Թոմաս Ուորլուցել դ՛Օստելը, հետագայում փոփոխել և 1764 թվականին ավարտին է հասցրել ռազմական կառույցների ճարտարապետ Անտոնիո Դուցե Օլիվերիոսը։

Ամրոցը համապատասխանում է ռազմական ինժեների ստեղծած նախատիպին՝ հարմարեցված ըստ կառուցման վայրի և կարիքների, միաժամանակ պահպանելով ընդհանուր տարրեր՝ լանջային պատեր, կիսալուսնաձև բաստիոններ, սպիտակաքար և այլն։

Ռազմավարական պատճառներով այն կառուցվել է բլրի գագաթին այնպես, որ կառույցի տեսանելիությունը լինի բազմակողմանի՝ հարմարեցված գեղեցիկ միջավայրին։

Սան Խուան դե լոս Տեռերոսի ամրոցը 1949 թվականի դեկտեմբերի 22-ի Իսպանիայի ամրոցների պաշտպանության մասին հրամանագրով ("Boletín Oficial del Estado" número 125, de 5 de mayo) դարձել է Մշակութային արժեք ներկայացնող հուշարձան[4] և ստացել է RI-51-0007514 գրանցման համարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. 3,0 3,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  4. «Castillo San Juan de Los Terreros». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • DECRETO 231/2002, de 10 de septiembre, por el que se delimita el entorno de protección del bien de interés cultural del castillo de San Juan de los Terreros, en Pulpí (Almería).
  • Este artículo es una obra derivada de la disposición relativa al proceso de declaración o incoación de un Bien de Interés Cultural publicada en el BOE N.º 266 el 6 de noviembre de 2002 (texto), que está libre de restricciones conocidas en virtud del derecho de autor de conformidad con lo dispuesto en el artículo 13 de la Ley de Propiedad Intelectual española.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Խուան դե լոս Տեռերոսի ամրոց» հոդվածին։