Սանտյագո դե Կոմպոստելայի երկաթուղային աղետ

Սանտյագո դե Կոմպոստելայի երկաթուղային աղետ, երկաթուղային աղետ, որ տեղի է ունեցել իսպանական Գալիցիա ինքնավար համայնքում 2013 թվականի հուլիսի 24-ին` տեղի ժամանակով 20:41-ին:

Սանտյագո դե Կոմպոստելայի երկաթուղային աղետ
Տեսակգնացքի վթար և գծերից դուրս գալը
ՎայրՍանտյագո դե Կոմպոստելա
ՏեղադրանքՍանտյագո դե Կոմպոստելա և Գալիսիա
Երկիր Իսպանիա
Տարեթիվհուլիսի 24, 2013
Զոհվածներ79 մարդ
Վիրավորներ140
Քարտեզ
Քարտեզ
 Santiago de Compostela derailment Վիքիպահեստում

Աղետ խմբագրել

Alvia (ՄադրիդՖեռոլ) ճեպընթաց գնացքը մոտենում էր Սանտյագո դե Կոմպոստելա կայարանին և նրանից ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա էր գտնվում, երբ գնացքի ութ վագոններ դուրս են եկել երկաթգծից և շրջվել։ Դրանից հետո նրանցից մի քանիսում հրդեհ է բռնկվել։ Գնացքում գտնվող 222 ուղևորներից 79 մարդ մահացել է, 140-ը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ[1]։ Վիրավորների թվում եղել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում` 5 ամերիկացի և 1 բրիտանացի[2]։

Հետաքննություն խմբագրել

Գնացքի բոլոր վագոնները գծերից հանվել են վերամբարձ կռունկների օգնությամբ և ուղարկվել փորձաքննության։ Իսպանիայի երկաթուղիների ազգային ցանցի (RENFE) նախագահի խոսքերով շարժակազմը տեխնիկական թերություններ չի ունեցել, ավելին, հուլիսի 24-ի առավոտյան գնացքն անցել է տեխնիկական հերթական զննություն, և նրա վիճակը ճանաչվել է գերազանց։

Նախնական արդյունքներով այս աղետի պատճառը եղել է արագության գրեթե կրկնակի գերազանցումը ճանապարհի թեք հատվածում (200 մ/ժ արագություն` 80 կմ/ժ թույլատրելի արագության դեպքում)[3][4]։ Այս թեք հատվածն առաջինն է մոտ 80 կիլոմետրանոց ուղիղ հատվածից հետո, որտեղ թույլատրելի արագությունը 200 կմ/ժ է։ Արագընթաց հատվածը համապատասխանեցված է Գնացքների շարժման կառավարման եվրոպական համակարգին (անգլ.՝ European Train Control System, կրճատ` ETCS), սակայն դրանով դանդաղընթաց գնացքների շարժման պատճառով սահմանվել էր ազդանշանային ավելի հին համակարգ` ASFA: ASFA համակարգի գնացքի արագության բարձրացման դեպքում նախ ազդանշան պետք է գա մեքենավարի խցից, որից հետո գնացքն ավտոմատ ձևով կանգ է առնում, եթե խախտումը շարունակվում է։

Աղետի ենթարկված գնացքի մեքենավարը` 52-ամյա Ֆրանցիսկո Խոսե Գարսոն Ամոն, ով վթարից հետո միայն թեթև վնասվածքներ էր ստացել, ընկերությունում 30-ամյա աշխատանքային փորձ ուներ, և մեկ տարուց ավելի էր, որ գնացք էր վարում այդ ուղղությամբ։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նա նախկինում էլ է չարաշահել արագությունն այդ հատվածում, նույնիսկ այդ հանգամանքը վկայող լուսանկարներ է հրապարակել սոցցանցերում[5][6]. Против машиниста было возбуждено уголовное дело[7]: Մեքենավարի դեմ դատական գործ է հարուցվել. նա ընդունել է, որ վթարի պահին ընթացել է 190 կմ/ժ արագությամբ, իսկ ավտոմատ ինքնագրի տվյալները հաստատել են այդ փաստը[6], информация с бортового самописца подтверждает его слова[8]:

Հետևանքներ խմբագրել

Վերլուծաբանների խոսքերով այս աղետը խոշորագույնն է եղել Իսպանիայում վերջին 40 տարիների ընթացքում[1]։ Երկրում հայտարարվել է եռօրյա, իսկ Գալիցիայում` յոթօրյա սուգ[9][10]։ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը գնացել է համալսարանական քաղաքի հիվանդանոցներ` տեսնելու աղետը վերապրածներին, ու այցելել զոհվածների հարազատներին։ Աղետի հենց հաջորդ օրը այդ վայր է այցելել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը։

Պատահարը տեղի է ունեցել Սանտյագո դե Կոմպոստելայի քրիստոնեական ամենամյա փառատոնի նախօրեին[1]։ Բոլոր միջոցառումները, որոնք ծրագրված էին հուլիսի 25-ին, հետաձգվել են։ Տեղի լրագրող Ֆրանցիսկո Կամինոյի խոսքերով ամբողջ շրջանը ցնցված էր, քանի որ այս խաղաղ տեղում երբևէ տեղի չէին ունեցել կարևոր կամ ողբերգական իրադարձություններ[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Dozens die as Spanish train derails in Galicia». BBC News. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  2. Spain train crash: Driver faces investigation на сайте bbc.co.uk, 25 июля 2013
  3. 77 muertos y más de 140 heridos al descarrilar un tren de pasajeros en Santiago (25 июля, 9:36)
  4. Un gran exceso de velocidad al tomar una curva, posible causa del accidente на сайте politica.elpais.com, 24 июля 2013
  5. «Машинист разбившегося в Испании поезда и раньше лихачил на роковом повороте». НТВ.Ru. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  6. 6,0 6,1 Машинист разбившегося поезда хвастался превышением скорости в соцсетях на сайте vesti.ru, 26 июля 2013
  7. Уголовное дело заведено на машиниста поезда, сошедшего с рельсов в Испании на сайте rosbalt.ru, 25 июля 2013
  8. Черный ящик подтверждает, что поезд двигался со скоростью 190 км/ч на сайте lavozdegalicia.es, 25 июля 2013
  9. В Испании объявят трехдневный траур по жертвам железнодорожной аварии на сайте izvestia.ru, 25 июля 2013
  10. Семидневный траур объявлен в испанской Галисии после ЧП с поездом на сайте ria.ru, 25 июля 2013
  11. Очевидец трагедии в Испании: поезд мчался как будто на меня

Արտաքին հղումներ խմբագրել