Սանտա Թաթիկ 2։ Սանտա շնիկները։

Սանտա Թաթիկ 2։ Սանտա շնիկները, Դիսնեյ կինոստուդիայում ստեղծված ընտանեկան ֆիլմ, ղեկավար՝ Ռոբերտ Վինս, պրոդյուսեր ` Աննա ՄաքՌոբերտս։ Սա սանտա շնիկների որոնման պատմության շարունակությունն է։ Շնիկները պահպանում են Ծննդյան տոները ամբողջ աշխարհում։ Ֆիլմը թողարկվել է Դիսնեյ կինոստուդիայի կողմից 2012 թվականի նոյեմբերի 20-ին։

Սանտա Թաթիկ 2։ Սանտա շնիկները։
անգլ.՝ Santa Paws 2: The Santa Pups
Երկիր ԱՄՆ
Ժանրմանկական ֆիլմ և սուրբծննդյան ֆիլմ
Թվականդեկտեմբերի 5, 2012[1] և 2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Վինս[2][3]
Սցենարի հեղինակՌոբերտ Վինս[4]
ԴերակատարներՇերիլ Լադ, Ջորջ Նյուբերն, Փեթ Ֆինն, Դեննի Վուդբերի[3], Օբբա Բաբատունդե, Քեյթլին Մահեր[3], Բիլ Չոթ, Դիտրիխ Բադեր, Ջեյ Բրազո, Ջենիֆեր Էլիզ Քոքս[3], Փոլ Ռայե, Ռիչարդ Քայնդ, Փեթ Ֆին[4], Ջի Հանելիուս[4], Բոննի Սոմերվիլ[4], Թրևոր Ռայթ[4] և Թոմ Էվերեթ Սքոթ[4]
ՕպերատորՄարկ Իրվին
ԵրաժշտությունԲրամ Վենգեր
Տևողություն88 րոպե[5]
Պաշտոնական կայքէջ

Պատմություն խմբագրել

Միստր Քլաուսը ճանապարհորդում է դեպի Պինեվիլ։ Նրա հետ էր նաև Սանտա շնիկը, որը կորցնում է Քլաուսին։ Նա զբոսնում է մենակ և տեսնում չար մարդկանց, որոնք ուզում են ոչնչացնել Ծննդյան տոների ոգուն։ Սանտա շնիկը ուզում է վերացնել չարիքները ամբողջ աշխարհում։ Շնիկները Պինեվիլի տղաներին ու աղջիկներին շնորհում են բարի ցանկություններ, բայց չար երիտասարդը` Քարտեր անունով, ցանկանում է հեռացնել, անհետացնել Ծննդյան տոների ոգուն։ Դա ազդում է քաղաքի բնակիչների վրա։ Միստր Քլաուսը, Քարտերը, Սարան, շնիկները և երեք քույրերը՝ Ագնես, Դորոթի, Կապույտ անուններով(որոնց հանդիպեց Միստր Քլաուսը), ջանում են ընդմիշտ ետ բերել Ծննդյան տոների ոգուն։ Նրանք ամենուրեք ուզում են հաստատել սեր, համակրանք, տոների խորհուրդը հասանելի դարձնել բոլորին։

Կարծիքներ ֆիլմի մասին խմբագրել

Ֆիլմը ստացել է չափազանց բացասական գնահատականներ։ Նրա քննադատներից մեկը՝ Թոմաս Ռիչարդսը, նշում է դերակատարման ցածր մակարդակի մասին։ Քննադատվում են Սանտայի դերակատարը, ընտրված դերասանները, նաև Քեյթլին Մահերը։ Քննադատ Ֆրենք Սմիթը նկատում է, որ շները ձանձրացնում են, և հումորը ֆիլմում հարկադրական է և անբնական։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Չերլի Լեդ Միստր Կլաուս
Գեորգի Նյուբերն Թոմաս Ռեյնոլդս
Փեթ Ֆին Սանտա Կլաուս
Դենի Վուդբուրն Սանտայի գլխավոր էլֆը
Քեիթլին Մահեր Սարա Ռեյնոլդս
Բիլլ Չոթ Միստր Հոլման

Ծանոթագրություններ խմբագրել