Սանդրա Բագարիչ
Սանդրա Բագարիչ (խորվ.՝ Sandra Bagarić, ապրիլի 5, 1974, Զենիցա, Զենիկա-Դոբոյի կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա), Խորվաթիայի օպերային երգչուհի և դերասանուհի։
Սանդրա Բագարիչ խորվ.՝ Sandra Bagarić | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1974 (48 տարեկան) |
Ծննդավայր | Զենիցա, Զենիկա-Դոբոյի կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
ԿենսագրությունԽմբագրել
Սանդրա Բագարիչը ծնվել է Զենիցայում (այժմ՝ Բոսնիա և Հերցեգովինա)։ Ավարտել է երաժշտական դպրոցը, շարունակել ուսումը Սարաևոյում, սակայն բոսնիական պատերազմի սկսվելուց հետո նա 1992 թվականին մեկնել է Զագրեբ, որտեղ սովորել է երաժշտական ակադեմիայում։ Նրա ուսուցիչը Լիլանա Մոլնար-Տալաիչն էր։ Հայտնի է «Մադամ տրուբադուր», «Կոմսուհի Մարիցա», «Չղջիկ», «Բոկկաչիո» և «Ով երգում է, վատ չի մտածում» օպերաների արիաների կատարման համար։ Նա իր երգերով երեք ձայնասկավառակ է թողարկել՝ «Sonati od sna», «Teatar marmelade» և «Adagio»:
2007 թվականին Սանդրա Բագարիչը Kraljevi Ulice խմբի հետ ելույթ է ունեցել «Դորա 2007» երաժշտական փառատոնում «Pjesma za novčić» երգով, որը հանդիսանում էր Հելսինկիի Եվրատեսիլ մրցույթի ընտրություն, և զբաղեցրել է 2-րդ տեղը[1]։
Ամուսնացած է, ամուսինը՝ Darko Domitrovich-ը, դաշնակահար է և Զագրեբի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր[2]։ Որդիներն են՝ Մարկոն և Լովրոն[3]։
ՖիլմագրությունԽմբագրել
ՀեռուստատեսությունԽմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթություն |
---|---|---|---|
2002 | Ավետյաց երկիր | ||
2007 | Մեր փոքրիկ կլինիկան | Էպիզոդ Sve crno | |
2008 | Արգելված սեր | Էլեոնորա Շարիչ | 15 էպիզոդներում |
2015-2016 | Ուղղակի խոսա | Դուբրավկա Յաշկիչ |
ԿրկնօրինակումԽմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթություն |
---|---|---|---|
2013 | Դորոտին Օզ երկրից (մուլտֆիլմ | Չինական արքայադուստր | խորվաթական կրկնօրինակում |
2017 | Գեղեցկուհին և հրեշը (ֆիլմ, 2017) | Մադամ դե Գարդերոբ | խորվաթական կրկնօրինակում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Croatia: Results of the second heat»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-22-ին։ Վերցված է 2017-05-19
- ↑ Sandra Bagarić: U Pagu sam zaprosila svog supruga (խորվ.)
- ↑ Sandra Bagarić otvoreno i iskreno: Lijepo je što sam žena zato što mogu doživjeti višestruke orgazme (խորվ.)