Սանդուխտ (ողբերգություն)

«Սանդուխտ», հայ բանաստեղծ և դրամատուրգ Թովմաս Թերզյանի ողբերգությունը։ Այն լույս է ընծայվել 1862 թվականին Կոնստանդնուպոլսում, և հանդիսանում է արևմտահայ դրամատուրգիայի առավել բեմադրված պիեսներից մեկը։ Կրոնի ու հայրենիքի միասնականության գաղափարին նա տվել է հոգեբանական գույն, իսկ նվիրվածությունը կրոնին դարձրել անձնական ողբերգություն։ «Սանդուխտ» ողբերգությունն իր մեջ պարունակում է և կլասիցիզմին և ռոմանտիզմին հատուկ տարրեր։

«Սանդուխտ»
ՀեղինակԹովմաս Թերզյան
ԺանրՈղբերգություն
Բնօրինակ լեզուարևմտահայերեն
Հրատարակման վայրԿոնստանդնուպոլիս
Հրատարակման տարեթիվ1862թ.
Թովմաս Թերզյան։

Ողբերգությունը պատմում է հայ եկեղեցու սրբուհի Սանդուխտի պատմությունը, ով հակադրվելով իր հեթանոս հորը` Սանատրուկին ընդունել է քրիստոնեություն։ Չնայած պիեսը հանդիպել է որոշ քննադատությունների, այն դժվարությամբ են ընդունել նույնիս Հակոբ Պարոնյանը և Հարություն Սվաճյանը, այնուամենայնիվ բեմն ընդունել է պիեսը և սիրվել հանդիսատեսի կողմից[1]։

Սյուժե խմբագրել

Արևմուտքից Հայաստան է եկել Քրիստոսի առաքյալ Թադեոսը։ Հայոց Սանատրուկ թագավորը հեթանոս է, նրա դուստրը Սանդուխտը` քրիստոնյա, նրան սիրում է Երվանդը, և Սանդուխտը չի ուզում նրա հետ հեթանոսական տաճարում պսակվել։ Սանդուխտը մղում է իր փեսացուին քրիստոնեական հավտատքի, Սանատրուկը աղջկան դատապարտում է մահվան, ճակատամարտում ծանր վիրավորվում է Երվանդը, սիրահարները հանդիպում են ողբերգական անելանելիության մեջ, և Սանդուխտը մահանում է որպես քրիստոնյա, Սանատրուկը զղջում է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հենրիկ Հովհաննիսյան,Հայ թատրոնի պատմություն XIX դար, «Նաիրի» հրտ, ք.Երևան, 2010թ, էջ 78
  2. Հենրիկ Հովհաննիսյան,Հայ թատրոնի պատմություն XIX դար, «Նաիրի» հրտ, ք.Երևան, 2010թ, էջ 79