Սևոյան Սանասար Սիմոնի (փետրվարի 22, 1922(1922-02-22), Հայաստան - նոյեմբերի 25, 1962(1962-11-25), Հայաստան, Մեծ Մանթաշ (այժմ՝ Արթիկի շրջանում)—1962, Մեծ Մանթաշ), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (2․6․1944, 22․1․1945, 15․5․1946), սերժանտ։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ 1941 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Կռվել է Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի 390-րդ գնդի շարքերում։ Եղել է ականանետային հաշվարկի հրամանատար։ Փառքի շքանշանների արժանացել է Ղրիմի ազատագրման, Վիսլայի գետանցման և Ֆրանկֆուրտի գրավման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ 1945 թվականին զորացրվել է։

Սանասար Սևոյան
Սանասար Սևոյան.jpg
Ծնվել էփետրվարի 22, 1922(1922-02-22)
ԾննդավայրՀայաստան
Մահացել էնոյեմբերի 25, 1962(1962-11-25) (40 տարեկանում)
Մահվան վայրՀայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Փառքի երրորդ աստիճանի շքանշան Փառքի երկրորդ աստիճանի շքանշան և Փառքի առաջին աստիճանի շքանշան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png