Սայմոն Դալլոու
Սայմոն Դալլոու (անգլ.՝ Simon Dallow, հունիսի 18, 1964, Ռոտորուա, Բեյ օֆ Փլենթի, Նոր Զելանդիա[1]), նորզելանդացի լրագրող, բարիստեր, հաղորդավար։
Սայմոն Դալլոու | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Ռոտորուա, Բեյ օֆ Փլենթի, Նոր Զելանդիա[1] |
Քաղաքացիություն | Նոր Զելանդիա |
Կրթություն | Օքլենդի համալսարան, Սուրբ Պետրոսի քոլեջ և Լիստոն քոլեջ |
Մասնագիտություն | լրագրող և փաստաբան |
Ծնողներ | հայր՝ Ռոս Դալոու |
Մանկություն և պատանեկություն
խմբագրելԴալլոուն ծնվել է ոստիկան Ռոսս Դալլոուի ընտանիքում[2]։ Սայմոն Դալլոուն սովորել է Լիստոն քոլեջում, այնուհետև` Սուրբ Պետրոս քոլեջում։ Դալլոուն բարձրագույն կրթություն է ստացել Օքլենդի համալսարանում, որտեղ ավարտել է իրավաբանության բաժինը։ Ուսումն ավարտելուց հետո զբաղվել է իրավաբանությամբ` Օքլենդում լինելով դատական և ապահովագրական իրավաբան[3]։ 1987 թվականին, այն ժամանակ, երբ Դալոուն աշխատում էր արտասահմանում, տեղի է ունենում «Սև երկուշաբթին», որը ստիպում է նրան փոխել իր կարիերան, քանի որ սնանկության ոլորտում իրավաբանի ապագան նա համարում էր ոչ գրավիչ։ Սայմոն Դալլոուն մեկնել է Եվրոպա, որտեղ վեց տարի աշխատել է զբոսաշրջության բիզնեսի ոլորտում։ Նոր Զելանդիա է վերադարձել 1993 թվականին։ 1996 թվականին Սայմոն Դալլոուն ամուսնացել է Լիսոն Մաուի հետ, նրանք ունեցել են երկու երեխա։ 2009 թվականին, տասներեք տարվա համատեղ կյանքից հետո, նրանք բաժանվել են։
Կարիերա
խմբագրելՍայմոն Դալլոուն որպես հաղորդավար աշխատել է «TVNZ» հեռուստաընկերությանը պատկանող «TV2» հեռուստաալիքում։ Նա եղել է մի քանի տեղեկատվական և վերլուծական հաղորդումների հաղորդավար։ Ըստ 2014 թվականի մայիսի տվյալների` Սայմոն Դալլոուն «One News» հաղորդման գլխավոր հաղորդավարներից մեկն էր։ Ծրագիրը ուղիղ եթեր է հեռարձակվում Օքլենդի ստուդիայից, սակայն Դալլոուն հաճախ ուղիղ եթեր է մտնում դեպքի վայրից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://e-tangata.co.nz/korero/simon-dallow-and-his-familys-once-secret-maori-connections/
- ↑ «Wendt awarded top New Zealand honour» (անգլերեն). The Dominion Post. 5-09-2013. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Simon Dallow» (անգլերեն). Television New Zealand Limited. 28-06-2004. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
Գրականություն
խմբագրել- Darrin Hodgett, Alison Barnett, Andrew Duirs, Jolene Henry, Anni Schwanen Maori media production, civic journalism and the foreshore and seabed controversy in Aotearoa.(անգլ.) // Pacific Journalism Review. — Pacific Media Centre, September 2005. — В. 2. — № 11. — С. 191-208. Архивировано из первоисточника 22 հունվարի 2019.
- Bronwyn E. Beatty The media event: the future of television in New Zealand // New Zealand Journal of Media Studies. — http://www.nzmediastudies.org.nz/, 2012. — В. 13.2. — С. 117-129. Архивировано из первоисточника 2 Մայիսի 2014.
Արտաքին հղումներ
խմբագրել- ONE News(անգլ.)
- Simon Dallow | TVNZ(անգլ.)