Սայաթ-Նովա (խառը երգչախումբ)

«Սայաթ-Նովա», խառը երգչախումբ (60 հոգանոց), հիմնադրվել է Լոս Անջելեսում 2005 թվականին՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության հովանավորությամբ։ Խմբավարը Գայանե Բաղդասարյանն է, ատենապետուհին՝ Միշել Սաֆարյանը։

Սայաթ-Նովա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գործունեություն2005 թվականից

Երգչախմբի նպատակը Սփյուռքի հայերին (մասնավորապես՝ ԱՄՆ-ի) հաղորդակից դարձնելն է հայկական երաժշտական մշակույթին, նաև վերջինիս ավանդույթների պահպանումն ու տարածումը։

Երկացանկում ընդգրկված են ազգ-հայրենասիրական, ժողովրդական երգեր, ժամանակակից հայ և այլազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

2012 թվականից ունի սիմֆոնիկ նվագախումբ (դիրիժոր՝ Միքայել Ավետիսյան)։ Հանդես է գալիս հիմնականում Համազգայինի «Անի» պարախմբի (ղեկավարներ՝ Եղիա Հոշոլյան, Սյուզի Դարբինյան), երգիչ Գառնիկ Սարգսյանի հետ։

2018 թվականին Փասադենայի Փահասլ եկեղեցու սրահում մեծ համերգով նշել են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։