«Սայաթ-Նովա», երգչախումբ, որն ստեղծվել է Ստամբուլում 1972 թվականի ապրիլի 24-ին՝ Բոյաջը գյուղի Սբ. Երից մանկանց եկեղեցում՝ որպես դպրաց դաս երգչախումբ։ 1990 թվականից ունի նաև մանկական երգչախումբ, 1992 թվականից՝ նվագախումբ։ Խմբավարը Մելիքջան Զամանն[1] է (մանկական երգչախմբի նախկին սաներից)։

Սայաթ-Նովա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Գործունեություն1972 թվականից

Երգչախումբը հավաքում, ուսումնասիրում և ներկայացնում է Սիփանից Մուսալեռ, Ստամբուլից Բինգյոլ տարածքներում ապրած հայերի երգն ու երաժշտությունը[2]։

2008 թվականին «Սայաթ-Նովա» երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում և Վանաձորում՝ «Քարդեշ Թյուրքուլար» թուրքական երգչախմբի հետ (Հրանտ Դինքի հիշատակին)[3], 2017 թվականին՝ Երևանում և Գյումրիում (17 հոգանոց կազմով)՝ «Երգում ենք Կոմիտաս» ծրագրով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սայաթ Նովա Դպրաց Դաս Երգչախումբ / Պօյաճըգիւղ, Ս. Երից Մանկանց Եկեղեցի
  2. ««Սայաթ-Նովա» հայկական երգչախումբը Ստամբուլում կներկայացնի 100 տարի առաջվա հայկական մշակույթը». Արխիվացված է օրիգինալից 2023-01-22-ին. Վերցված է 2023-01-22-ին.
  3. «Սայաթ-Նովա» երգչախմբի և «Քարդեշ Թուրքյուլեր» համույթի համերգը Երևանում

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։