Սամվել Սարգսի Թումանյան (փետրվարի 25, 1949(1949-02-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Սամվել Թումանյան
Ծնվել էփետրվարի 25, 1949(1949-02-25) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Սամվել Թումանյանը ծնվել է 1949 թվականի փետրվարի 25-ին Երևանում[1]։ 1971 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ստացել է ճարտարագետ-էլեկտրիկի որակավորումը։ Եղել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։ 1971-1974 թվականներին ՀԽՍՀ ԳԱ Գորիսի ֆիզիկատեխնիկական կենտրոնում և 1974-1975 թվականներին ԳԱ հաշվողական կենտրոնում աշխատել է կրտսեր գիտաշխատող[2], իսկ 1975-1979 թվականներին ԵՊՀ հատուկ կոնստրուկտորական բյուրոյում եղել է խմբի ղեկավար, կրտսեր գիտաշխատող, տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ։ 1979-1985 թվականներին եղել է «Անի» ԳԱՄ «Գառնի» գործարանի փոխտնօրեն, «Անի» ԳԱՄ «Արաքս» գործարանի տնօրեն, իսկ 1985-1999 թվականներին եղել է «Անի» ԳԱՄ գործարանի գլխավոր տնօրեն, Երևանի միկրոէլեկտրոնիկայի ԳՀՏԻ տնօրեն[3]։

1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Միասնություն» խմբակցության անդամ։ 2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի ԱՄ կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2005 թվականի փետրվարից եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ԱՄ խմբակցության անդամ, ԱՄ անդամ։

Պարգևներ խմբագրել

1986 թվական-Ժողովուրդների բարեկամության շքանշան։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  2. Ереван, Самвел Саркисович Туманян арм Սամվել Թումանյան Армянский политик Дата рождения: 25 февраля 1949Место рождения:; ССР, Армянская. «Туманян, Самвел Саркисович - это... Что такое Туманян, Самвел Саркисович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. «Туманян, Самвел Саркисович - т. Туманян Самвел Саркисович». Blog (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.