Սամվել Ադամյան (կուսակցական աշխատող)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Այս հոդվածը կուսակցական աշխատողի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սամվել Ադամյան (այլ կիրառումներ)։
Սամվել Ֆրունզիկի Ադամյան (օգոստոսի 3, 1959, Երևան), կրթական, կուսակցական աշխատող, դպրոցի տնօրեն։
Սամվել Ադամյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1959 (65 տարեկան) |
Գործունեությունը
խմբագրել1976 թ-ին ավարտել է Երևանի թիվ 127 միջնակարգ դպրոցը, 1982 թ-ին՝ գերազանցության դիպլոմով Երևանի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումի մեխանիկական ֆակուլտետը, 1990 թ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ինդուստրիալ-մանկավարժական ֆակուլտետը։ 1978-1980 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում։ Երևանի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումում սովորելու տարիներին աշխատել է Երևանի էլեկտրալամպերի գործարանում։ 1982 թ-ին ավարտել է տեխնիկումը և անմիջապես մանկավարժական աշխատանքի անցել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցում։ Մանկավարժական աշխատանքին զուգահեռ դասախոսել է Երևանի ինդուստիրալ-մանկավարժական տեխնիկումում։ 1985-1990 թթ-ին Ազգային հեռուստատեսությամբ վարել է "Լուսացուցային դպրոց" հաղորդաշարը՝ ազգաբնակչությանը երթևեկության կանոններ ուսուցանելու նպատակով։ 1993 թ-ի սեպտեմբերին ընտրվել է թիվ 59 դպրոցի տնօրեն։ 1996-1999 թթ-ին եղել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու անդամ։ 1998 թ-ից Երևանի քաղաքապետարանի տնօրենների խորհրդի անդամ է։
Կուսակցական աշխատանք
խմբագրել2006 թ-ին դարձել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ, ընտրվել է այդ կազմակերպության Քանաքեռ-Զեյթուն կառույցի նախագահ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ 2007 թ-ի մայիսի 12-ին քվեարկվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության համար կուսակցության համամասնական ցուցակով։ 2007 թ-ի հունիսին նշանակվել է կուսակցության հանրապետական շտաբի պետ։ 2009 թ-ին ընտրվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության Քաղաքական խորհրդի փոխնախագահ։
Պարգևներ
խմբագրելԱշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է ՀամԼԿԵՄ կենտկոմի կրծքանշանի և պատվոգրի, ՀԼԿԵՄ կենտկոմի, Երևանի քաղաքապետարանի և կրթության վարչության պատվոգրերի։