Սամսոն Քառյան

հայ պատմաբան

Սամսոն Մանթաշի Քառյան (ապրիլի 15, 1938(1938-04-15), Ահնիձոր, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 24, 2019(2019-02-24), Վանաձոր, Հայաստան[1]), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր 2003, պրոֆեսոր (2010)

Սամսոն Քառյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1938(1938-04-15)
ԾննդավայրԱհնիձոր, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 24, 2019(2019-02-24) (80 տարեկան)
Մահվան վայրՎանաձոր, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1967)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2003)
Մասնագիտությունպատմաբան

Կենսագրություն խմբագրել

Սամսոն Քառյանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 15-ին, Հայաստանի Լոռու մարզի Ահնիձոր գյուղում (նախկին Թումանյանի շրջանում1959 թվականին ավարտել է Ստեփանավանի Զոովետ տեխնիկումը և ստացել զոոտեխնիկի մասնագիտություն։ 1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և ստացել պատմաբանի որակավորում։ 1959 թվականին աշխատել է որպես զոոտեխնիկ Ծաղկաշատի կոլտնտեսությունում։ 1959-1962 թվականներին ծառայել է խորհրդային բանակում (ավագ լեյտենանտ)։ 1966-1967 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Սովորող երիտասարդության» բաժնի հրահանգիչ, 1967-1972 թվականներին՝ ՀԿԿ Կիրովականի քաղկոմի կազմբաժնի հրահանգիչ, 1972-1990 թվականներին`ժողովրդական վերահսկողության Կիրովականի քաղկոմի նախագահ, 1993 թվականի մայիսից մինչև 2010 թվականի փետրվարը՝ Վանաձորի պետական համալսարան պատմության ամբիոնի վարիչ, 2010 թվականից՝ պատմության ամբիոնի պրոֆեսոր[2]։

Աշխատությունները վերաբերում են Հայաստանի (1918-1920) միջազգային դրության ու արտաքին քաղաքականության հարցերին։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է եղել, ունեցել է երեք զավակ՝ 2 դուստր և որդի։

Երկեր խմբագրել

  • Հետք։ Սամսոն Քառյան, «Գիտություն Հրատարակչություն», 2014[3]։
  • Նախիջևան։ Դարերի խորքից մինչև մեր օրերը (պատմական ակնարկներ)։ Քառյան Սամսոն Մանթաշի, Ղարագյոզյան Արմինե, Պետրոսյան Ս, Այվազյան Արգամ Արարատի, Երկրորդ լրացված և բարեփոխված հրատարակություն, Երևան, «Նոյան Տապան», 2011[4]։
  • Նախիջևան (Դարերի խորքից մինչև 1917 թվական)։ Քառյան Սամսոն Մանթաշի, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Հեղ. հրատարակչություն, 2010[5]։
  • Հովհաննես Թումանյանը և հայ ժողովրդի ողբերգությունը։ Քառյան Սամսոն Մանթաշի, Մութաֆյան Լևոն Գրիգորի, Սարինյան Սերգեյ Ներսեսի, Երևան, «Լուսակն», 2008[6]։
  • Հրանտ Մաթևոսյանի «Ահնիձոր» ակնարկի քննարկումները և արձագանքները (Փաստաթղթեր և նյութեր)։ Քառյան Սամսոն Մանթաշի, Երևան, «Գիտություն», 2007[7]։
  • Լոռեցիները Հայրենական մեծ պատերազմում (1941-1945)։ Քառյան Սամսոն Մանթաշի, Աղաջանյան Սամվել, Վանաձոր։ «Գիտություն», 2006[8]։
  • Հայաստանի միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը 1918-1923 թվականներին։ Ուսումնական ձեռնարկ բուհերի համար։ Քառյան Սամսոն Մանթաշի, Զոհրաբյան Էդիկ, Արտեմի, Պետական մանկավարժական ինստիտուտ, Հովհ. Թումանյանի անվան Պատմության ամբիոն, Երևա, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2005[9]։
  • Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության պատմագրություն։ Քառյան Սամսոն Մանթաշի, Ավետիսյան Հրանտ Ալեքսանի, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2003[10]։
  • Իմ Սարոյանը։ Հուշեր Սարոյան. մասունքներով։ Քառյան Սամսոն Մանթաշի, Երևան։ «Ոսկան Երևանցի», 2002[11]։
  • Պատմագիտական հետազոտություններ (գիտական հոդվածների ժողովածու) / Научноисторические исследования (сборник научных статей): Խաչատրյան Սամսոն, Քառյան Սամսոն Մանթաշի, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ պատմության ինստիտուտ, Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոն, Վանաձոր, «Վանատուր», 2001[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վախճանվել է Սամսոն Քառյանը - Վանաձորի պետական համալսարան». vsu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 652։
  3. Քառյան, Սամսոն (2014). Հետք. Գիտություն Հրատարակչություն. ISBN 9789939710129.
  4. Քառյան, Սամսոն Մանթաշի; Պետրոսյան, Ս; Այվազյան, Արգամ Արարատի (2011). Ղարագյոզյան, Արմինե (ed.). Նախիջևան։ Դարերի խորքից մինչև մեր օրերը (պատմական ակնարկներ) (Երկրորդ լրացված և բարեփոխված հրատարակություն ed.). Երևան: Նոյան Տապան. ISBN 9789939537924.
  5. Քառյան, Սամսոն Մանթաշի (2010). Նախիջևան։ Դարերի խորքից մինչև 1917թ. Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ. Երևան: Հեղ. հրատ. ISBN 9789939537924.
  6. Քառյան, Սամսոն Մանթաշի; Սարինյան, Սերգեյ Ներսեսի (2008). Մութաֆյան, Լևոն Գրիգորի (ed.). Հովհաննես Թումանյանը և հայ ժողովրդի ողբերգությունը. Երևան: Լուսակն. ISBN 9789994148844.
  7. Քառյան, Սամսոն Մանթաշի, ed. (2007). Հրանտ Մաթևոսյանի "Ահնիձոր" ակնարկի քննարկումները և արձագանքները։ Փաստաթղթեր և նյութեր. Երևան: Գիտություն. ISBN 9785808006867.
  8. Քառյան, Սամսոն Մանթաշի (2006). Աղաջանյան, Սամվել (ed.). Լոռեցիները Հայրենական մեծ պատերազմում։ 1941-1945թթ. Վանաձոր: Գիտություն. ISBN 9785808006690.
  9. Քառյան, Սամսոն Մանթաշի (2005). Հայաստանի միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը 1918-1923 թվականներին։ Ուսումնական ձեռնարկ բուհերի համար. ՀՀ ԳԱԱ "Գիտություն". ISBN 9785808005983.
  10. Քառյան, Սամսոն Մանթաշի (2003). Ավետիսյան, Հրանտ Ալեքսանի (ed.). Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության պատմագրություն. Պատմության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ. Երևան: ՀՀ ԳԱԱ "Գիտություն". ISBN 9785808005259.
  11. Քառյան, Սամսոն Մանթաշի (2002). Իմ Սարոյանը։ Հուշեր սարոյան. մասունքներով. Եր: Ոսկան Երևանցի. ISBN 9789993000211.
  12. Խաչատրյան, Սամսոն; Քառյան, Սամսոն Մանթաշի; Հայաստանի Հանրապետության ԳԱԱ պատմության ինստիտուտ; Հովհ. Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոն, eds. (2001). Պատմագիտական հետազոտություններ (գիտական հոդվածների դժողովածու) =: Научноисторические исследования (сборник научных статей). Վանաձոր: Վանատուր.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամսոն Քառյան» հոդվածին։