Սամուել Սանչես

իսպանացի հեծանվորդ

Սամուել «Սամու» Սանչես Գոնսալես[1] (փետրվարի 5, 1978(1978-02-05), Օվիեդո, Oviedo Province, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ հեծանվորդ, հանդես է գալիս BMC թիմում[2]։ Նա Ամառային օլիմպիական խաղեր 2008-ի տղամարդկանց մայրուղային հեծանվավազքի ոսկե մեդալակիր է։ Վերջին տարիներին հանդես է գալիս բարձունքային հեծանվավազքում։ Նա նաև հայտնի է, որպես պելոտոնի լավագույն վարպետներից մեկը։ Նա ավարտել է Տուր դը Ֆրանսի լավագույն վեցյակում երեք անգամ և Վուելտա Իսպանիայի լավագույն տասնյակում 6 անգամ։ Նա նաև հաղթել է Վուելտա Բուրգոսում 2010 թվականին և Բասկերի երկրի տուրում 2012 թվականին։

Սամուել Սանչես
Samuel Sánchez González
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՍամուել Սանչես Գոնսալես
ՔաղաքացիությունԻսպանիա
ՄականունՍամու, Սամմի
Ծննդյան ամսաթիվփետրվարի 5, 1978 (46 տարեկան)
ԾննդավայրՕվիեդո, Իսպանիա
Հասակ1,81 սմ
Քաշ68 կգ
Ներկա թիմBMC
Մասնագիտացումմայրուղի

Կարիերա խմբագրել

Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000 թվականին իսպանական EUS թիմում և մնացել է այնտեղ մինչև 2013 թվականը[3]։

Վաղ կարիերա խմբագրել

2003 թվականին Սանչեսը գրավել է 6-րդ տեղը Լիեժ-Բաստոն-Լիեժ մրցավազքում և Բասկերի երկրի տուրում զբաղեցրել է երրորդ տեղը։ Մյուս տարի նա չորրորդն էր Լիեժ-Բաստոն-Լիեժ մրցավազքում և 15-րդը իր առաջին Վուելտա Իսպանիայում։ Նա իր առաջին մեծ հաղթանակը տոնեց 2005 թվականին, երբ հաղթեց Վուլետա Իսպանիայի 13-րդ մրցափուլում` ընդհանուր դասակարգմամբ ավարտելով 11-րդ տեղում։ Երբ Ռոբերտո Էրասը որակազրկվեց դոպինգ օգտագործելու պատճառով, Սանչեսը բարձրացավ 10-րդ դիրք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nick, Legan (2009 թ․ հուլիսի 14). «Tour de France Pro Bike: Stage 12 winner Sammy Sanchez's Olympic champ bike». VeloNews. Competitor Group, Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  2. «Samuel Sanchez joins BMC Racing for 2014». VeloNews. Competitor Group, Inc. 2014 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  3. Urraburu, Benito (2012 թ․ հոկտեմբերի 21). «Euskaltel ya tiene completo su equipo para 2013 con diez nuevos fichajes» [Euskaltel team already full for 2013 with ten new signings]. El Diario Vasco (Spanish). Grupo Vocento. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)