Սամուել Պետ (ֆր.՝ Samuel Piette, նոյեմբերի 12, 1994(1994-11-12)[1][2], Repentigny, L'Assomption, Lanaudière, Քվեբեկ, Կանադա), կանադացի ֆուտբոլիստ, «Մոնրեալ Իմպակտ» ակումբի և Կանադայի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան։

Սամյուել Պիետ
Samuel Piette
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կանադա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 12, 1994(1994-11-12)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Repentigny, L'Assomption, Lanaudière, Քվեբեկ, Կանադա
Հասակ 171 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կանադա Մոնրեալ Իմպակտ
Համար 29
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2012 Ֆրանսիա Մեց B CFA
2012-2014 Գերմանիա Ֆորտունա (Դյուսելդորֆ) 2 (0)
2012-2014  Գերմանիա Ֆորտունա II (Դյուսելդորֆ) 31 (0)
2014-2016 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա B 40 (2)
2015-2016  Իսպանիա Ռասինգ (Ֆերոլ) 14 (0)
2016-2017 Իսպանիա Իսարրա 32 (0)
2017— Կանադա Մոնրեալ Իմպակտ 11 (0)
Ազգային հավաքական
2011 Կանադա Կանադա (մինչև 17) 7 (0)
2012-2013 Կանադա Կանադա (մինչև 20) 5 (3)
2012-2015 Կանադա Կանադա (մինչև 23) 3 (0)
2012— Կանադա Կանադա 31 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23 հոկտեմբերի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 14 հունիսի, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

Պիետը «Մեց» և «Ֆորտունա» ակումբների սան է։ 2014 թվականի ապրիլի 4-ին  «Պադերբորնի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Դյուսելդորֆի ակումբի կազմում Երկրորդ Բունդեսլիգայում[3]։ Ամռանը Սամյուելը տեղափոխվել է իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյա» ակումբ, բայց այդպես էլ չի կարողացել կատարել իր դեբյուտը հիմնական թիմում և հանդես է եկել երկրորդ կազմում։ 2015 թվականի ամռանը Պիետը վարձավճարով տեղափոխվել է Ֆերրոլի «Ռասինգ» ակումբ։ Օգոստոսի 22-ին «Արանդինա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը նոր թիմում[4]։

2016 թվականի ամռանը Սամյուելը տեղափոխվել է Իսարա։ Օգոստոսի 27-ին «Պալենսիայի» դեմ խաղում նա կատարել է իր դեպյուտը նոր ակումբի կազմում[5]։

2017 թվականի ամռանը Պիետը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Մոնրեալ Իմպակտ» ակումբի հետ։ Օգոստոսի 17-ին կայացած «Չիկագո Ֆայր» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը MLS-ում[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականին Պիետը Կանադայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Մեքսիկայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ուրուգվայի[7], Անգլիայի[8] և Ռուանդայի[9] հավաքականների դեմ խաղերին։

2012 թվականի հունիսի 4-ին ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ Պիետը կատարել է իր նորամուտը Կանադայի հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ջուլիան Դե Գուզմանին[10]։

2013 թվականին Սամուելն ընդգրկվել է Կանադայի ազգային հավաքականի հայտացուցակում`մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է Մարտինիկայի[11] և Մեքսիկայի[12] հավաքականների դեմ։ Նույն տարում Պիետը երիտասարդական թիմի կազմում մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Կուբայի[13] ԱՄՆ[14] և Նիկարագուայի[15] երիտասարդական հավաքականների դեմ։

2015 թվականին Սամյուելն ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ճամայկայի[16] և Սալվադորի[17] հավաքականների հետ հանդիպումներին։

2017 թվականին Պիետը երրորդ անգամ ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, որի ընթացքում նա մասնակցել է Ֆրանսիական Գվիանայի[18], Կոստա Ռիկայի[19], Հոնդուրասի[20] և Ճամայկայի[21] հավաքականների դեմ խաղերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Պադերբորն VS. Ֆորտունա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 4.
  4. «Արանդինա VS. Ռասինգ Ֆերոլ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 22.
  5. «Պալենսիա VS. Իսարա 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 27.
  6. «Մոնրեալ Իմպակտ VS. Չիկագո Ֆայր 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 17.
  7. «Ուրուգվայ (մինչև 17) VS. Կանադա (մինչև 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 20.
  8. «Կանադա (մինչև 17) VS. Անգլիա (մինչև 17) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 23.
  9. «Կանադա (մինչև 17) VS. Ռուանդա(մինչև 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 25.
  10. «Կանադա VS. ԱՄՆ 0:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հունիսի 4.
  11. «Կանադա VS. Մարտինիկա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 7.
  12. «Մեքսիկա VS. Կանադա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 12.
  13. «Կուբա (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 19.
  14. «ԱՄՆ (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 27.
  15. «Կանադա (մինչև 20) VS. Ռուանդա (մինչև 20) 5:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 23.
  16. «Ճամայկա VS. Կանադա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 12.
  17. «Սալվադոր VS. Կանադա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015—07—09.
  18. «Ֆրանսիական Գվիանա VS. Կանադա 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 8.
  19. «Կոստա Ռիկա VS. Կանադա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 12.
  20. «Կանադա VS. Հոնդուրաս 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.
  21. «Ճամայկա VS. Կանադա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 21.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամյուել Պիետ» հոդվածին։