Սամիթի ձեթ
Սամիթի ձեթ (լատին․՝ oleum anethi), եթերային յուղ, որը ստացվում է ծաղկող բույսի սերմերից կամ սամիթ բույսի ամբողջական կանաչ զանգվածից(Anethum graveolens):
Սենյակային ջերմաստիճանում թարմ սամիթին բնորոշ հոտով անգույն կամ փոքր-ինչ դեղնավուն հեղուկ է, ունի դառը կամֆարային (սկզբում), ապա քաղցր համ։
Ստացում
խմբագրելԵվրոպայում սամիթի ձեթը սկսել են ստանալ XV—XVI դարերում՝ թորման գործընթացի յուրացման շրջանակներում։ Նախկինում խիստ առանձնացնում էին սերմերից և սամիթի ծաղկող կանաչից ջրային գոլորշով սամիթի ձեթի ստացումը։ Այժմ սամիթի ձեթն արտադրվում է սերմերի ամբողջական հասունության փուլում ամբողջական մանրացված բույսից։ Այս մեթոդը օգտագործվել է նաև ԽՍՀՄ գործարաններում, որտեղ այն սկսել են արտադրել 1960-ականների սկզբին՝ սննդի արդյունաբերության կարիքների համար։ ԽՍՀՄ-ում մեծ մասշտաբի առաջին արտադրությունը բացվել է Ուկրաինայում։ Հետագայում սամիթի ձեթ սկսեցին արտադրել Մոլդովայում և Կրասնոդարի երկրամասում։ 1976-1990 թվականներին ԽՍՀՄ-ում միջին արտադրությունը կազմում էր 35 տ/տարի։
Սամիթի ձեթի ավանդական արտադրողներն են հանդիսանում Ֆրանսիան և Արևելյան Եվրոպայի երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ն[2]։
Բաղադրություն
խմբագրելՍամիթի յուղի քիմիական բաղադրությունը անկայուն է։ Այն կախված է վերամշակման ենթարկված սամիթի և դրա սորտերի հասունության աստիճանից։ Սամիթի կանաչ մասերից ստացած յուղում գերակշռում է ալֆա-ֆելանդրենը (մինչև 60%, սովորաբար 10-20%)։ Բացի այդ, ներառում է 30-40% լիմոնեն, 3-10 % «սամիթի եթեր» (դիլեթեր,) և 30-40%՝ կարվոն։ Այս բաղադրիչով նաև սովորաբար ուղեկցվում են հիդրոկարբոնը, կարվեոլը և դիլլապիոլը։
Կիրառություն
խմբագրելՍամիթի ձեթը օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ՝ որպես համեմունք։ Նրա կիրառումը օծանելիքի և կոսմետիկայի արտադրության մեջ մեծ չէ։ Ռուսաստանում սամիթի յուղից առանձնացնում են կարվոն և լիմոնեն՝ պարֆյումերային նպատակների համար[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բուսաբանական պատկերազարդում» Օտտո Վիլհելմի «Томе Flora von Deutschland, Österreich und der Schweiz, 1885» գրքից
- ↑ Սամիթի ձեթ, արտադրություն:
- ↑ М. В. Круглова и др., Масло-жировая пром., 1980, № 10, 28
Գրականություն
խմբագրել- С. А. Войткевич, «Эфирные масла для парфюмерии и ароматерапии», 1999
- Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Սանկտ-Պետերբուրգ. Բրոքհաուզ-Եֆրոն։ 1890—1907: