Սաղմոսարան (5118)

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր

Սաղմոսարան (5118), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 5118 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1412 թվականին Ռստակես Սեբաստացի գրիչի կողմից Ավազ վանքում։ Գրված է թղթի վրա, որը ունի 14x8 չափս։ Ձեռագիրը կազմված է 386 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ կարմիր մետաքս։ Հիշատակարան գրչի՝ 196բ, 197ա, 287ա, հետագայի՝ 197բ, (1798 թ․), կնիք՝ 286բ (1686 թ․, Մեսրոպ վարդապետ)[1]։

Սաղմոսարան
Տեսակձեռագիր
ԳրիչՌստակես Սեբաստացի
Տարեթիվ1412 թվական
Թերթեր386
Նյութթուղթ
Չափս14x8
Լայնություն8 սանտիմետր
Գիրմիասյուն, բոլորգիր
Տող27-29, 41
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն

խմբագրել
  • Գր․ Տաթևացւոյ Ոսկեփորիկ։
  • Իգնատիոսի Մեկնութիւն Ղուկասու։
  • Ռստակես գրչի Խրատ ուսումնականց անձանց։
  • Գէորգայ Երզնկացւոյ և պատասխանի Յակ. Ղրիմեցւոյ (տոմարական)։
  • Լուծումք ի բանից Ս․ Գրոց։
  • Գրառաջք։
  • Վարդ․ Այգեկցւոյ Առակք։
  • Բանք իմաստանոց Բարուախոս։ Դաւթի (Փիւնիկ կոչեցելոյ)։
  • Եսթնադրեանք։
  • Նշանագիրք իմաստնոց։
  • Ներս․ Շնորհալոյ Հանելուկք։
  • Օրհնութիւնք։
  • Մանունք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Բ (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1970, էջ 38 — 1552 էջ։