Սահակ Մանվելյան

հայ արձակագիր, դրամատուրգ, ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սահակ Արմենակի Մանվելյան (1916 - անհայտ), հայ արձակագիր, դրամատուրգ, ճարտարապետ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։

Սահակ Մանվելյան
Ծնվել է1916
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ և ճարտարապետ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Սահակ Մանվելյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սահակ Մանվելյանը ծնվել է 1916 թվականին։ Չնայած մասնագիտությամբ ճարտարապետ է, բայց երկար տարիներ զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ Աշխատել է նաև «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում։ Նրա առաջին գործը տպագրվել է 1931 թվականին, «Կարմիր ծիլեր»-ում։ Ս. Մանվելյանի մի շարք գործեր լույս են տեսել վրացերեն և ռուսերեն։ Նրա սցենարով ռեժիսոր Շ. Խոմերիկին ստեղծել է «Անխախտ բարեկամություն» կինոակնարկը («Վրացֆիլմ»Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է Մանվելյանի «Լուսակերտի աղջիկը», «Այգիների երգը», «Ուրիշի կինը պիեսները։ Մանվելյանը Մարո Բինիաշվիլու հետ հայերենից վրացերեն է թարգմանել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպը[1]։

Երկեր խմբագրել

  • Իմ ծանոթները (պատմվածքներ և նովելներ), Երևան, «Հայաստան»-«Սաբճոթա Սաքարթվելո», 1966, 395 էջ[2]։
  • Տունը կանգուն է, Երևան, «Հայաստան», 1974, 258 էջ[3]։
  • Կյանքի ժպիտը, Թբիլիսի, «Մերանի», 1976, 391 էջ[4]։
  • Ամպրոպից հետո։ Նովելներ ու պատմվածքներ։ Թբիլիսի։ Մերանի, 1979[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 509։
  2. Մանվելյան, Սահակ Արմենակի (1966). Սարգսյան, Մկրտիչ Դիվինի (ed.). Իմ ծանոթները։ Պատմվածքներ և նովելներ. Երևան: Հայաստան ։ Սաբճոթա Սաքարթվելո.
  3. Մանվելյան, Սահակ Արմենակի (1974). Թերզյան, Մարգարիտ Սիմոնի (ed.). Տունը կանգուն է։ Պատմվածքներ. Երևան: Հայաստան.
  4. Մանվելյան, Սահակ Արմենակի (1976). Քարամյան, Մարտին Խաչատուրի (ed.). Կյանքի ժպիտը։ Պատմվածքներ, պիեսներ. Թբիլիսի: Մերանի.
  5. Մանվելյան, Սահակ Արմենակի (1979). Չոբանյան, Հ (ed.). Ամպրոպից հետո։ Նովելներ ու պատմվածքներ. Թբիլիսի: Մերանի.