Սախայի Պ. Ա. Օյունսկիի անվան ակադեմիական թատրոն

Սախայի Պ. Ա. Օյունսկիի անվան ակադեմիական թատրոն (յակուտ.՝ П. А. Ойуунускай аатынан Саха академическай театра), Սախա-Յակուտիայի Հանրապետության գլխավոր թատրոն, որը դրամատիկական ներկայացումներ է խաղում սախա լեզվով։

Սախայի Պ. Ա. Օյունսկիի անվան ակադեմիական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՅակուտսկ
Հիմնադրման ամսաթիվ1925
Կայքsakhatheatre.ru

Պատմություն

խմբագրել

1920 թվականին Յակուտիայում ստեղծվել է թատրոն, որը կազմված էր երկու թատերախմբերից՝ ռուսական և յակուտական։ 1925 թվականին թատերախմբերը դարձան առանձին թատրոններ։ Հիմնադրման օրը համարվում է առաջին պրեմիերիայի օր, յակուտական գեղարվեստական գրականության հիմնադիրներից մեկի՝ Ն. Դ. Նեուստրոևայի «Куһаҕан тыын» (Չար ոգի) կատակերգություններից մեկը՝ հոկտեմբերի 17։

Թատրոնի առաջին տնօրենը եղել է բանաստեղծ և դրամատուրգ Անեմպոդիստ Սոֆրոնով Ալամպան։ Ռեժիսորը եղել է Դմիտրի Դմիտրիևիչ Բոլշևը՝ Վիլնյուսի ինքնուրույն գործող թատրոնի կազմակերպիչ։ Առաջին պրոֆեսիոնալ ռեժիսորը՝ Ս. Ա. Գրիգորևը, աշխատել է 1933—1958 թվականներին, Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի սան։

1960—1970 թվականներին թատրոնը գլխավորել է Ֆեդոտ Պոտապովը։ Այդ տարիներին նա բեմադրել է իր դասական ներկայացումները։

1983-ից 2010 թվականներին գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր թատրոնում աշխատել է Անդրեյ Բորիսովը։

1934 թվականին թատրոնին տրվել է յակուտական բանաստեղծ, դրամատուրգ և Յակուտիայի պետական գործիչ Պլատոնա Օյունսկիի անվանումը

1990 թվականին թատրոնը պաշտոնապես վերանվանվել է Սախայի Պ. Ա. Օյունսկիի անվան ակադեմիական թատրոն։

1995 թվականին թատրոնը արժանացել է ակադեմիական կոչման և այժմ այն ստացել է Սախայի Պլատոն Ալեքսեևիչ Օյունսկիի անվան ակադեմիական թատրոն անվանումը[1]։

Խաղացանկ

խմբագրել

Թատերախումբ

խմբագրել

1936 թվականից թատրոնում աշխատում են պրոֆեսիոնալ դերասաններ, Յակուտիայի Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի շրջանավարտներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Страница театра на сайте sitc.ru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Павлова-Борисова Т. В. Якутия театральная // Илин : журнал. — 2012. — № 4.