Սալսկի Վ. Կ. Նեչիտայլոյի անվան թանգարան
Սալսկի Վ. Կ. Նեչիտայլոյի անվան թանգարան (Սալսկի ժողովրդական նկարիչ Վ. Կ. Նեչիտայլոյի անվան թանգարան, ռուս.՝ Сальский музей имени народного художника В. К. Нечитайло), գեղարվեստական թանգարան Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում։ Հիմնադրվել է 1977 թվականին։ Թանգարանի ֆոնդերում կան 3030 ցուցանմուշներ։ Ցուցահանդեսային սրահներն ունեն 504 քմ տարածք։
Սալսկի Վ. Կ. Նեչիտայլոյի անվան թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ռոստովի մարզ |
Հիմնադրվել է | 1977 |
Կայք | museum.ru/M1596 |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրել1977 թվականի հոկտեմբերի 13-ին ՌԽՖՍՌ նկարիչնեի միության քարտուղարության որոշմամբ Սալսկ քաղաքին է նվիրաբերվել ժամանակակից կերպարվեստի հավաքածու՝ բաղկացած 72 գեղանկարներից, 26 գրաֆիկայից և 47 քանդակներից։ Արվեստի ստեղծագործությունների փոխանցումը տեղի է ունեցել Սալսկիում պատկերասրահի բացման կապակցությամբ։ Առաջին հավաքածուի ձևավորմանը նպաստել է ՌԽՖՍՌ ժողովրդական նկարիչ Վասիլի Կիրիլովիչ Նեչիտայլոն։
Ժողովրդական պատգամավորների Սալսկի խորհրդի գործադիր կոմիտեն 1977 թվականի նոյեմբերի 11-ին քաղաքի ազգային պատկերասրահի բացման մասին որոշում է ընդունել և մանկական արվեստի դպրոցի տնօրեն Վ. Ա. Շեխովցովին հանձնարարել է ՌԽՖՍՌ նկարիչների միության կողմից ներկայացված աշխատանքներից ցուցադրություն կազմակերպելու և կամավոր հիմունքներով պատկերասրահ բացելու համար։
Գեղարվեստի պատկերասրահն առաջին այցելուներին ընդունել է 1978 թվականի հունվարի 12-ին։ 1978 թվականին պատկերասրահը դարձել է Ռոստովի գեղարվեստի թանգարանի մասնաճյուղ։ Տարվա վերջում հաստատվել է թանգարանի կարգավիճակը, իսկ 1979 թվականին պատկերասրահը դարձել է պետական հաստատություն։
Հիմնական Էքսկուրսիաներ
խմբագրել- Նկարների ժանրեր
- Նկարիչ Վ. Կ. Նեչիտայլոյի կյանքն ու գործունեությունը
- «Իմ լուսավոր տխրություն»՝ Պուշկին
- Առաջին ծանոթությունը Վ. Կ. Նեչիտայլոյի հետ
- Ժողովրդական խաղալիքների հեքիաթային աշխարհ
- Աշխարհը հիշում է փրկությունը
- «Մեր տափաստանային երկիրը»
Հավաքածու
խմբագրելԱռաջին հավաքածուն ներառում էր գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության այնպիսի վարպետների ստեղծագործություններ, ինչպիսիք են` Վասիլի Եֆանովը, Բորիս Ուգարովը, Օլեգ Կոմովը, Վ. Կ. Նեչիտայլոն, Վ. Գ. Ցիպլակովը, Պ. Պ. Օսսովսկին, Դմիտրի Մոչալսկին, Անդրեյ Լիսենկոն, Մ. Վ. Սավչենկովան, Վիկտոր Սորոկինը, Յուրի Սկորիկովը և այլք[1]։
Հասցե
խմբագրել- Ռոստովի մարզ, Սալսկ քաղաք, Լենինի 11
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Государственный областной сальский музей имени народного художника РСФСР В. К. Нечитайло. М.: «Белый город», 2008. С. 3.