Սալոնիկի կինեմատոգրաֆի թանգարան
Սալոնիկի կինեմատոգրաֆի թանգարան, կինեմատոգրաֆի առաջին թանգարանը Հունաստանում։ Հիմնադրվել է 1995 թվականին և բացվել է 1997 թվականին, երբ Սալոնիկն ընտրվել է որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այս նախաձեռնությունը համընկել է կինեմատոգրաֆի 100-ամյակի համաշխարհային իրադարձության հետ։
Սալոնիկի կինեմատոգրաֆի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սալոնիկի մունիցիպալիտետ |
Վայր | Սալոնիկ |
Հիմնադրվել է | 1995 |
Կայք | cinemuseum.gr |
![]() | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Թանգարանն աշխատում է Հունաստանի մշակույթի նախարարության ղեկավարությամբ, Սալոնիկի միջազգային կինոփառատոնի մաս է կազմում։ Ըստ կանոնադրության, կինեմատոգրաֆի թանգարանը գոյություն ունի, որպեսզի հավաքի, պահպանի և ներկայացնի Հունաստանի կինեմատոգրաֆիկ տեսարժանությունները։ Դրա համար թանգարանը կազմակերպում է կրթական ու հետազոտական ծրագրեր այլ թանգարանների հետ` ուսումնասիրելու և հավաքագրելու կինոյի հետ ցանկացած ձևով կապված առարկաներ։ Թանգարանը գնել է հին ֆիլմերի հավաքածուներ, ֆոտոխցիկներ, ծրագրեր, լուսանկարներ ու տպագրություններ կինեմատոգրաֆի այնպիսի հայտնի ներկայացուցիչներից, ինչպիսիք են Կինոս Բիլիլիսն ու Վասիլիս Պապադոպուլոսը, ինչպես նաև` հսկա պլակատ-ազդագրեր նկարիչ Կ. Արվանիտիդիսից։ Թանգարանի այցելուները և հետազոտողները կարող են տեղեկություններ գտնել Հունաստանի կինեմատոգրաֆի մասին` սկսած 1985 թվականից մինչև մեր օրերը։ Սա ներառում է տեղեկատվություն ֆիլմերի փառատոնների, հանրային ցուցադրությունների, ռեժիսորների ու դերասանների մասին[1][2]։ Թանգարանը կազմակերպված այցելություններ և ցուցադրություններ է ապահովում կինոգետների համար` հատուկ այս նպատակով ստեղծված սրահում[1][2]։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Museums of Macedonia web site
- ↑ 2,0 2,1 «Creative CommonsAttribution-Share Alike 3.0 Unported license»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-24-ին։ Վերցված է 2018-05-26
Արտաքին հղումներ Խմբագրել
- Սալոնիկի թանգարան
- Thessaloniki Cinema Museum Archived 2010-04-08 at the Wayback Machine.
- Հունաստանի մշակույթի նախարարություն(չաշխատող հղում)