Սալաիրյան բլրաշար
Սալաիրյան բլրաշար (ռուս.՝ Салаирский кряж), սարավանդաձև բարձրություն Ռուսաստանի Կեմերովոյի, Նովոսիբիրսկի մարզերում և Ալթայի երկրամասում։ Արևմուտքից սահմանափակում է Կուզնեցկի գոգհովիտը։ Երկարությունը մոտ 300 կմ է, բարձրությունը՝ մինչև 621 մ (Կիվդա լեռ)։ Կազմված է բյուրեղային կրաքարերից, ավազաքարերից, տուֆերից, գրանիտներից։ Ծածկված է անտառներով և տափաստանային բուսականությամբ։ Կան բազմամետաղների հանքավայրեր։
Սալաիրյան բլրաշար | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա, բարձրություն և լեռնաշղթա |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ռուսաստան[1] |
ԲԾՄ | 414 մետր |
![]() | |
![]() |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 115)։ |