Սադրիչ հարց կամ հարց նախանշված պատասխանով (անգլ.՝ loaded question), տրամաբանական սխալի օրինակ, հարց, որի կազմում ակներևաբար պարունակում է հակասություն, անհիմն կամ ակնհայտ սխալ ենթադրություն, որն էապես բարդացնում է ուղիղ պատասխան ստանալը («այո» կամ «ոչ»)[1]։

ՆկարագրությունԽմբագրել

Սովորաբար նման հարցերն օգտագործում են որպես հռետորական գործիք, որը զրուցակցին անելանելի իրավիճակի մեջ է գցում, ստիպում հաստատել կամ հերքել հարցում թաքնված պնդումը, որը կարող է կեղծ լինել[2]։

Որպես սադրիչ հարցի դասական օրինակ կարող է ծառայել հետևյալը՝ «դադարե՞լ եք ծեծել ձեր կնոջը»։ Ակնհայտ է, որ պատասխանելով «այո» զրուցակիցն ակամա հաստատում է, որ նախկինում ծեծել է կնոջը, իսկ պատասխանելով «ոչ» հաստատում է, որ դեռ ծեծում է կնոջը, ընդ որում երկու պնդումներն էլ կարող են կեղծ լինել։

Սակայն որոշակի հանգամանքներում տրված այս հարցը արդեն չի կարող համարվել սադրիչ, օրինակ, եթե վերոնշյալ հարցը տրվեր դատական քննության ժամանակ, որտեղ ամուսինը կխոստովաներ կնոջը ծեծելը[2]։

ՊաշտպանությունԽմբագրել

Այս վիճաբանությունից դուրս գալու ընդհանուր եղանակը ոչ թե հարցին պատասխանելն է (օրինակ՝ «այո» կամ «ոչ» պարզ պատասխանից), այլ մարտահրավեր նետել հարցի հետևում թաքնված ենթադրությանը։ Վերոնշյալ օրնակում «դադարե՞լ եք ծեծել ձեր կնոջը» հարցի պատասխանը կլիներ. «Ես երբեք չեմ ծեծել իմ կնոջը»[3]։ Դա վերացնում է սպասվող պատասխանի երկիմաստությունը՝ անվավեր դարձնելով մարտավարությունը։ Հավանաբար հարցատուն կպատասխանի՝ մեղադրելով հարցին խուսափելով պատասխանողին։

Պատմական օրինակներԽմբագրել

Դիոգենես Լայերտացին գրել է հույն փիլիսոփա Մենեդեմուսի համառոտ կենսագրությունը, որտեղ նա պատմում է[4]

  Մի անգամ, երբ Ալեքսինուսը հարցրել է նրան՝ դադարել է ծեծել հորը, նա ասել է. «Ես երբեք չեմ ծեծել նրան և չեմ դադարել»։ Հետո նա ասել է, որ պետք է վերջ դներ կասկածանքին՝ հստակ պատասխանելով այո կամ ոչ. «Անհեթեթություն կլիներ համաձայնվել քո պայմանների հետ, երբ ես կարող եմ կանխել քեզ հենց սկզբում»[5]։  


1996 թվականի մայիսի 12-ին Մադլեն Օլբրայթը (ԱՄՆ-ի դեսպանը ՄԱԿ-ում) ծուղակն է ընկել՝ պատասխանելով սադրիչ հարցի (և հետո զղջացել, որ չի վիճարկել) «60 րոպե» հեռուստաշոուի ընթացքում։ Լեսլի Ստալը հարցրել է ՄԱԿ-ի՝ Իրաքի դեմ պատժամիջոցների հետևանքների մասին. «Մենք լսել ենք, որ կես միլիոն երեխա է մահացել։ Ի նկատի, ունեմ դա ավելին է, քան Հիրոսիմայում մահացածները։ Եվ, գիտեք, այդ գինն արժե՞ր»։ Անհայտ զոհերի թիվը կասկածի ենթարկելու կամ թե նրանցից քանիսը կարող էր լինել պատժամիջոցների շնորհիվ քննարկելու փոխարեն Մադլեն Օլբրայթն ասել է. «Ես կարծում եմ՝ դա բավականին դժվար ընտրություն է, բայց այդ գինն արժեր»[6]։ Ավելի ուշ նա գրել է այս պատասխանի մասին.

  Ես կարծես խենթացել էի։ Ես հարցին պետք է պատասխանեի՝ վերաիմաստավորելով այն, մատնանշելով դրա հետևում գտնվող հատկանշական թերությունները....Երբ արդեն խոսել էի, ցանկացա ժամանակը կանգնեցնելու և այդ խոսքերը հետ վերցնելու կարողություն։ Իմ պատասխանը սոսկալի սխալ է եղել, չմտածված և անշնորհք....Ես ծուղակն էի ընկել և ասացի այն ինչը պարզապես ի նկատի չունեի։ Սա ինչ-որ մեկի մեղքը չէ, այլ իմը[7]։  

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Gregory Bassham (2004), Critical Thinking, McGraw-Hill, https://books.google.co.uk/books?id=rBkD0HQJvnsC 
  2. 2,0 2,1 Douglas N. Walton, Informal logic: a handbook for critical argumentation, Cambridge University Press, 1989, ISBN 0-521-37925-3, Google Print, p.36-37
  3. Layman C. Stephen (2003)։ The Power of Logic։ էջ 158 
  4. Walton Douglas N. (November 1999)։ «The fallacy of many questions: on the notions of complexity, loadedness and unfair entrapment in interrogative theory»։ Argumentation 13 (4): 379–383։ doi:10.1023/A:1007727929716։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-21-ին։ Վերցված է 2020-04-25 
  5. Laertius Diogenes (1853)։ The Lives and Opinions of Eminent Philosophers։ London: H.G. Bohn։ էջ 109։ OCLC 3123020 
  6. Douglas E. Hill (2002)։ «Albright's Blunder»։ Irvine Review։ Արխիվացված է օրիգինալից 2003-06-03-ին։ Վերցված է 2008-01-04 
  7. Albright Madeleine (2003)։ Madam Secretary: A Memoir։ էջ 275։ ISBN 0-7868-6843-0