Սադվալ (լեզգիներեն՝ Садвал, թարգ.՝ «Միացում»), 1990 թվականին հիմնադրված լեզգիական ռազմականացված շարժում և կազմակերպություն, որի նպատակն է լեզգիական պետության՝ Լեզգիստանի ստեղծումը[1]։ Կազմակերպությունն առավել ակտիվ էր 1990-ականներին, սակայն այժմ այն, հավանաբար, դադարեցրել է իր գործունեությունը[1]։

Սադվալ
լեզգիներեն՝ Садвал
Լեզգիստանի դրոշը
Տեսակպարտիզանական շարժում
Էթնիկ կազմլեզգիներ
ԳաղափարախոսությունԼեզգիական միացյալ պետության հիմնադրում
Ղեկավար կենտրոնԴերբենդ, Ռուսաստան
Գործունեության տարածքԱդրբեջանի լեզգիաբնակ տարածքներ
Ստեղծման տարեթիվ1990
ՀակառակորդներԱդրբեջանի կառավարություն

Նպատակ խմբագրել

 
Լեզգիների բնակեցման վայրերը 1989-2003 թվականներին (համաձայն Ա.Ցուցիևի «Կովկասի էթնոքաղաքական պատմության ատլասի»)

Կազմակերպության հիմնական նպատակն է, ինչպես ամրագրվել է հիմնադրման ժամանակ, «Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության տարածքում լեզգի ժողովրդի կոմպակտ բնակեցման վայրերի շրջանակներում միավորման աջակցությունը և իր ազգային պետականության վերականգնումը՝ միասնական լեզգիական պետական կազմավորման շրջանակներում և միջազգային իրավաքաղաքական նորմերի և ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա»[2]։

Պատմություն խմբագրել

Կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թվականին Դերբենդ քաղաքում[3]։

2015 թվականի մարտի 24-ին սպանվել է շարժման ակտիվիստ Ռուսլան Մագոմեդռագիմովը[2]։ 2016 թվականի մարտին սպանվել է շարժման առաջնորդ Նազիմ Հաջիևը[1][2]։

Բաքվի մետրոպոլիտենի պայթյուն խմբագրել

1994 թվականին Սադվալի մարտիկները պայթյուն են կազմակերպել Բաքվի մետրոպոլիտենում, որի արդյունքում զոհվել է 27 մարդ[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Սպանված Նազիմ Հաջիևը լեզգիների և հայերի մտերմացման կողմնակից էր. աղբյուր։
  2. 2,0 2,1 2,2 Դաղստանում սպանվել է «Սադվալ» լեզգիական շարժման առաջնորդը։(ռուս.)
  3. Minorities at Risk Project, Chronology for Lezgins in Russia, 2004
  4. «Acts of terrorism in Metro in other countries». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.