Սաբրինա Մանեկա-Վոյնյա[3][4] (ռումիներեն՝ Sabrina Maneca-Voinea. հունիսի 4, 2007(2007-06-04)[1][2], Կոնստանցա, Ռումինիա[1]), ռումինացի մարմնամարզուհի։

Սաբրինա Վոյնյա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 4, 2007(2007-06-04)[1][2] (16 տարեկան)
Ծննդավայր՝Կոնստանցա, Ռումինիա[1]

Անձնական կյանք խմբագրել

Վոյնյան ծնվել է 2007 թվականին Կոնստանցայում[5]։ Նրա մայրը՝ Կամելյա Վոյնյան, նախկին մարմնամարզուհի է, ով մասնակցել է 1988 թվականի ամառային օլիմպիական խաղերին և արծաթե մեդալ նվաճել Ռումինիայի հավաքականի կազմում[6]։ Սաբրինան դեռ երեխա էր, երբ Կամելյան նրան բերեց մարզասրահ, որտեղ ինքն աշխատում էր որպես մարզիչ, և աղջիկն սկսեց հետաքրքրվել մարմնամարզությամբ։ Այդ ժամանակից մինչև օրս Սաբրինային մարզում է հենց իր մայրը[7]։

Կարիերա կրտսեր տարիքում խմբագրել

Վոյնյան Ռումինիայի հավաքականի կազմում մրցումների մասնակցել է 2017 թվականից։ 2022 թվականի ապրիլին հանդես է եկել իտալական Եզոլո առողջարանային քաղաքի գավաթի խաղարկության պատանեկան մրցաշարում՝ <a href="https://en.wikipedia.org/wiki/2022_City_of_Jesolo_Trophy" rel="mw:ExtLink" title="2022 City of Jesolo Trophy" class="cx-link" data-linkid="127">Junior City of Jesolo Trophy</a>-ում և իր արդյունավետ մրցելույթներով նպաստել է, որ Ռումինիայի հավաքականը թիմային պայքարում զբաղեցնի չորրորդ տեղը։ Այդ մրցաշարում նա նաև բրոնզե մեդալ է նվաճել հենացատկի մրցումներում։ Հուլիսին Սաբրինան մասնակցել է Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնին և իր ավանդը ներդրել թիմային հաղթանակում։ Օգոստոսին հանդես է եկել Եվրոպայի պատանեկան առաջնությունում և մեծապես նպաստել, որ Ռումինիայի պատանեկան հավաքականը բրոնզե մեդալ նվաճի թիմային պայքարում։ Ընդ որում՝ ինքն անձամբ բազմամարտում զբաղեցրել է չորրորդ տեղը, ոսկե մեդալ նվաճել հենացատկում և բրոնզե մեդալ՝ ազատ վարժություններում[8]։

Կարիերա ավագ տարիքում խմբագրել

2023 թվականի ապրիլին Վոյնյան մասնակցեց Եվրոպայի մեծահասակների առաջնությանը և օգնեց Ռումինիայի հավաքականին թիմային պայքարում զբաղեցնելու հինգերորդ տեղը։ Ինքն անձամբ հենացատկի մրցումներում գրավեց չորրորդ տեղը, ինչպես նաև բրոնզե մեդալ նվաճեց ազատ վարժություններում։ Հոկտեմբերին Սաբրինան հանդես եկավ աշխարհի առաջնութունում, ազատ վարժություններում զբաղեցրեց չորրորդ տեղը։

Մրցումային պատմություն խմբագրել

Տարին Մրցումը Թիմային հաշվարկ AA Հենացատկ Զուգափայտ. Հավաս. գեր. Ազատ վարժ.
Պատանեկան
2021 Ռումինիայի առաջնություն 13  
Tournoi International   21  
2022 Եզոլո քաղաքի գավաթ 4 բրոնզ 7
Ռումինիայի պատանեկան առաջնություն  
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոն   12 4 5
Եվրոպայի պատանեկան առաջնություն   4   բրոնզ
Turnoi International բրոնզ բրոնզ   4  
Ռումինիայի պատանեկան առաջնություն     5 4  
Մեծահասակների
2023 Աշխարհի գավաթ, Դոհա 5    
Իսպ.-Ռում.-Շվ. ընկերական մրցաշար  
Եվրոպայի առաջնություն 5 4 բրոնզ
RomGym Trophy     4 6  
Ռումինիայի առաջնություն     8  
Հայդելբերգի ընկերական մրցաշար   13
Աշխարհի առաջնություն 10 R3 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 MANECA-VOINEA Sabrina
  2. 2,0 2,1 Gimnasta Sabrina Maneca Voinea a împlinit 13 ani
  3. «Gimnastele constănțene, pe podium la turneul internațional din Franța. Sabrina Maneca Voinea, patru medalii (GALERIE FOTO)». ZIUA de Constanta (ռումիներեն). 2022 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. «Germany's Kevric, Italian team take junior golds at European Championships». International Gymnast Magazine Online. 2022 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. "Maneca-Voinea Sabrina". gymnastics.sport. 31 August 2023. Retrieved 8 October 2023.
  6. «Six countries golden in apparatus finals at European Championships». International Gymnast Magazine Online. 2022 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. Bregman, Scott. "Romanian gymnast Sabrina Voinea dreams matching, surpassing her mum's accomplishments". olympics.com. 11 April 2023. Retrieved 8 October 2023.
  8. «Romania's junior gymnasts won six medals in the 2022 European Artistic Gymnastics Championships». Romania Insider (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբրինա Վոյնյա» հոդվածին։