Ռազմիկ Զոհրաբյան

հայ քաղաքական գործիչ
(Վերահղված է Ռ. Զոհրաբյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռազմիկ Արտավազդի Զոհրաբյան (ապրիլի 1, 1950(1950-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։

Ռազմիկ Արտավազդի Զոհրաբյան
Ծնվել էապրիլի 1, 1950(1950-04-01) (74 տարեկան)
Ծննդավայր{{{2}}} Հայաստան Երևան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Աշխատանքպատգամավոր
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Գարեգին Նժդեհ մեդալ

Կենսագրություն խմբագրել

  • Ծնվել է 1950 թ. ապրիլի 1-ին Երևանում։
  • 1969-1971 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
  • 1971-1974 թթ. աշխատել է Երևանի ավտոպահեստամասերի գործարանում որպես արտադրամասի հերթափոխի պետ։
  • 1971 թվականից զբաղվում է քաղաքական գործունեությամբ, եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ։
  • 1974-1984 թթ. դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով։
  • 1984-1990 թթ. աշխատել է Երևանի մի քանի գործարաններում՝ տարբեր պաշտոններում։
  • 2002-2007 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի օգնական։
  • 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից[1]։
  • 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։
  • 2007 թվականի հունիսի 19-ին դարձել է ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2017 թվականին հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Պարգևներ խմբագրել

  • 2000 թ. պարգևատրվել է Հայաստանի վարչապետի շնորհակալագրով,
  • 2005 թ.՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով և Հայաստանի վարչապետի հուշամեդալով։

Ամուսնացած է, ունի մեկ երեխա[2]։

Աղբյուրներ խմբագրել