Ռևազ Արվելաձե
Ռևազ Արվելաձե[3] (վրացերեն՝ რევაზ არველაძე, սեպտեմբերի 15, 1969[1][2], Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: 2009 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում որպես քարտուղար:
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 15, 1969[1][2] (51 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿարիերաԽմբագրել
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ռուսթավիի «Մետալուրգ» ակումբում: 1989 թվականին տեղափոխվել է Թբիլիսիի «Դինամո», որտեղ անցկացրել է 2 խաղ:
Երբ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս մնաց ԽՍՀՄ-ի ֆուտբոլի առաջնությունից, Ռևազը սկսեց հանդես գալ Վրաստանի առաջնությունում: Սկզբում հանդես է եկել «Մարտվե» ապա՝ 1991 թվականից Թբիլիսիի «Դինամո» ակումբներում:
1994 թվականի գարնանը տեղափոխվել է «Քյոլն»՝ հանդես գալով բունդեսլիգայում: Պայմանագիրը կնքվել է 1994 թվականի հունվարին, տրանսֆերի արժեքը՝ 250 հազար մարկ:
1994 թվականի ամռանը վերադարձել է Վրաստան, որտեղից կրկին Գերմանիա՝ հանդես գալով «Թենիս Բորուսիա» ակումբում:
1996/97 մրցաշրջանում տեղափոխվել է Բելգիա՝ հանդես գալով «Մեհելեն» ակումբում:
Հետագայում խաղացել է գերմանական «Համբուրգ» և «Ռոտ Վայս» ակումբներում:
2000 թվականին համարվել է Թբիլիսիի «Դինամոյի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: 2001 թվականի մարտին դարձել է ակումբի նախագահ[4], սակայն նույն թվականի հոկտեմբեր ամսին հեռացել է ակումբից[5]:
2003 թվականին դարձել է Վրաստանի երիտասարդական և «Լոկոմոտիվ» հավաքականների մարզիչ:
2004 թվականին դարձել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխտնօրեն[6]:
2009 թվականին դարձել է ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, իսկ 2011 թվականի հուլիսին վերընտրվել է այդ պաշտոնում[7]:
Անձնական կյանքԽմբագրել
Ռևազի եղբայրները՝ Շոտան և Արչիլը, նույնպես ֆուտբոլիստներ են: Ֆուտբոլիստի տղան՝ Վախթանգը, նույնպես զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով:
Արվելաձե եղբայրների քեռին հայտնի վրացի դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն է[8]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://fbref.com/en/players/0c9e814c/(բազմ․)
- ↑ "Динамо" Тбилиси: история команды. Арвеладзе Реваз Юстинович (ռուս.)
- ↑ Реваз Арвеладзе стал президентом тбилисского «Динамо»
- ↑ Реваз Арвеладзе покинул пост президента тбилисского «Динамо»
- ↑ Реваз Арвеладзе снимает свою кандидатуру на пост президента Федерации футбола Грузии
- ↑ Генеральным секретарем Федерации футбола Грузии стал Реваз Арвеладзе
- ↑ «Вчера» Шота Арвеладзе