Ռոքին ու Բուլվինկլը (անգլ.՝ Rocky and Bullwinkle), կարճամետրաժ համակարգչային մուլտֆիլմ, մուլտֆիլմը նկարահանվել է DreamWorks Animation SKG ստուդիայում, ռեժիսորը Գարի Տրուզդեյլն է («Գեղեցկուհին և Հրեշը»)։ Մուլտֆիլմը պատմում է սկյուռիկ Ռոքիի և որմզդեղնիկ Բուլվինկլի մասին, որոնք համանուն մուլտսերիալի գործող անձիք են։ 2014 թվականի մարտի 7-ին մուլտֆիլմն առաջին անգամ կինոթատրոններում ցուցադրվել է «Պարոն Պիբոդի և Շերմանի արկածները» մուլտֆիլմի հետ։

Ռոքին ու Բուլվինկլը
անգլ.՝ Rocky and Bullwinkle
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԳերի Թրուսդեյլ
ՍցենարիստԹոմաս Լենոն
ՀնչյունավորումՋյուն Ֆորեյ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks Animation SKG
Դիստրիբյուտորներքին կապ
Թվականհոկտեմբերի 14, 2014

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմում ներկայացվում է Ռոքիի և Բուլվինկլի անդադար արկածների շարունակությունը։

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Ռեժիսոր` Գարի Տրուզդեյլ
  • Պրոդյուսեր` Դենիզ Նոլան Կասկինո, Էրիկ Էլլենբոգեն, Տիֆանի Ուորդ
  • Սցենարի հեղինակ` Թոմաս Լենոն, Ռոբերտ Բեն Գարանտ
  • Կոմպոզիտոր` Թնի Մորալես

Հնչյունավորում

խմբագրել
  • Թոմ Քենի` Բուլվինկլ
  • Ջուն Ֆորեյ` Ռոքի

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Ջուն Ֆորեյը հնչյունավորելիս 96 տարեկան էր։ Հետաքրքիր է, որ հենց նա է 50 տարի առաջ հնչյունավորել սկյուռիկ Ռոքիին մուլտսերիալում։
  • Այստեղ Ռոքին և Բուլվինկլը առաջին անգամ հայտնվել են համակարգչային-անիմացիոն տեսքով։
  • Թոմ Քեննին ավելի վաղ հնչյունավորել է Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատին[1], Ճագարին` «Վինի Թուխ»-ից և մուլտֆիլմերի այլ հայտնի կերպարների։
  • DreamWorks-ի երկրորդ կարճամետրաժ ֆիլմն է, որը ցուցադրվել է կինոթատրոններում (առաջինը եղել է «Առաջին թռիչքը»)։

Ծանոթագրություններ

խմբագրել