Ռուս պատրիարքության թանգարան

Ռուս պատրիարքության Արզամասի թանգարան (ռուս.՝ Арзамасский музей Русского Патриаршества), աշխարհի միակ թանգարանը, որի ցուցադրությունը լիովին նվիրված է Ռուսաստանի պատրիարքների կյանքին։ Գտնվում է Արզամաս քաղաքի կենտրոնում, Տաճարի հրապարակում։ Նիժնի Նովգորոդի պետական պատմա-ճարտարապետական թանգարան-արգելոցի և Ռուս ուղղափառ եկեղեցու Նիժնի Նովգորոդի միտրոպոլիտի համատեղ նախագիծն է[1]։ Հանդիսավորությամբ բացվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։

Ռուս պատրիարքության թանգարան
Տեսակթանգարան, քաղաքապետարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱրզամաս
ՎայրԱրզամաս
Մասն էQ70839989?
Հիմնադրվել էօգոստոսի 1, 2013
Քարտեզ
Քարտեզ

Հավաքածու խմբագրել

Թանգարանի հավաքածուն ամբողջությամբ նվիրված է ռուս պատրիարքների կյանքին և գործունեությանը` Նիկոն (1605-1681 թթ.) և Սերգեյ (1867-1944 թթ.)՝ ծնված Նիժնի Նովգորոդի մարզում, ինչպես նաև 20-21-րդ դարերի Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարքներ՝ Ալեքսիյ I, Պիմեն, Ալեքսիյ II և Կիրիլ։ Թանգարանում ներկայացված են պատրիարքների իրերի ժամանակակից կրկնօրինակներն ու բնօրինակները։ Հավաքածուն հատկապես հետաքրքիր է այն առումով, որ մանրամասն պատմում է խորհրդային ժամանակաշրջանում Ռուս Ուղղափառ եկեղեցու և նրա ղեկավարների գործունեության մասին, երբ կրոնն ու եկեղեցին ենթարկվում էին ծանր հալածանքների[2][3]։

Թանգարանի շենք խմբագրել

Թանգարանը տեղակայված է Արզամասի մագիստրատի եզակի շենքում, Տաճարի հրապարակում (1721 թ.): Սա Ռուսաստանում այդ ժամանակաշրջանի միակ չվերակառուցված վարչական շենքն է[2][4]։ Նախկինում այս շենքում գործել են խանութներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Музей Русского Патриаршества | Официальный сайт благочиния города Арзамаса Нижегородской епархии». arzblag.ortox.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 Дмитрий Дегтев Энциклопедия Нижегородского края. — Нижний Новгород, 2016.
  3. «Музей русского патриаршества». Арзамасский Николаевский женский монастырь. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. «Музей Русского Патриаршества в Арзамасе. Фото, отзыв». www.turionn.nnov.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել