Ռուս-մալթական հարաբերություններ

Ռուս-մալթական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության և Մալթայի միջև։

Ռուս-մալթական հարաբերություններ
Ռուսաստան և Մալթա

Ռուսաստան

Մալթա

Պատմություն խմբագրել

 
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդունում է Մալթայի դեսպան Կարմել Ինգուանեզի հավատարմագիրը, 2009 թվականի հոկտեմբերի 12-ին

ԽՍՀՄ-ի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1967 թվականի հուլիսի 19-ին, Մալթայի կողմից Ռուսաստանի պաշտոնական ճանաչումը, որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ, տեղի է ունեցել 1991 թվականի դեկտեմբերին[1]։

Երկրների միջև կանոնավոր կերպով իրականացվում են պաշտոնատար անձանց փոխայցելություններ, իրականացվում է քաղաքական և խորհրդարանական երկխոսություն, իրականացվում են շփումներ արտաքին գործերի նախարարությունների միջև, մշակվում են երկկողմ փաստաթղթեր։ Ռուս-մալթական հարաբերություններն ավանդաբար բարեկամական են և հիմնված են 1981 թվականի հոկտեմբերի 8-ի համաձայնագրի և 1992 թվականի դեկտեմբերի 28-ի համատեղ հռչակագրի վրա[1]։

Երկրների միջև զարգանում է համագործակցությունը զբոսաշրջության, հումանիտար և առևտրատնտեսական ոլորտներում։ Ռուսաստանի ԴՄԾ-ի տվյալներով՝ 2011 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի և Մալթայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1106,6 միլիոն դոլար[1]։

Երկու երկրների հարաբերությունները վատթարացման միտում ունեն, 2019 թվականի ապրիլին Մալթան հրաժարվել է թույլատրել Ռուսաստանի երկու ինքնաթիռների թռիչքը, որոնք բեռներ և ուղևորներ են տեղափոխում Վենեսուելա[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Российско-мальтийские отношения (справочная информация)». МИД РФ. 2011 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
  2. Москва учтёт отказ Мальты пропустить самолёты РФ в Венесуэлу