Ռուսլան Բաղդասարյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուսլան Շահենի Բաղդասարյան (հունիսի 28, 1980(1980-06-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), [1] հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար (2012-2018)[2]։

Ռուսլան Բաղդասարյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1980(1980-06-28) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (2001) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (2015)
Մասնագիտությունտնտեսագետ, կառավարիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կրթություն խմբագրել

1987-1997 թթ.-ին ընդունվել և ավարտել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։

2001 թ.-ին ավարտել է համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։

2015 թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի Պետական և մունիցիպալ կառավարում բաժինը, շնորհվել է կառավարման մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2002 թ.-ին ընտրվել է Դավթաշեն համայնքի ավագանու անդամ և գործունեություն է ծավալել ավագանու կազմում մինչև 2005 թ.։ 2005-2006 թթ. եղել է Դավթաշենի թաղապետի տեղակալ։ 2006-2007 թթ. եղել է Դավթաշենի թաղապետի խորհրդական։ 2008 թ. ընտրվել է Դավթաշեն համայնքի ավագանու անդամ։ 2009 թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Ավագանու կազմում գործունեություն է ծավալել մինչև 2012 թ.։ 2010-2012 թթ. աշխատել է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։ Սկզբում՝ որպես Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ, այնուհետև՝ որպես Արաբկիր սպասարկման գրասենյակի պետի տեղակալ։

2012 թ.-ի մայիսի 22-ին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։

Պարգևներ խմբագրել

Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.

  • ՀՀ Նախագահի կողմից` «Անանիա Շիրակացի» մեդալով (2016 թ.):
  • ՀՀ Երևանի քաղաքապետի կողմից՝ Ոսկե մեդալով (2015 թ.)
  • ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով (2015 թ.)
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից՝ «Երկրապահ 25 տարի» հոբելյանական մեդալով (2015 թ.)
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից՝ «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալով (2014 թ.)
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից՝ «ԵԿՄ» մեդալով (2013 թ.)
  • ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալով (2011 թ.)
  • 2014, 2015 թթ.-ին արժանացել է «Տարվա վարչական շրջանի լավագույն ղեկավար» անվանակոչմանը Համազգային վստահություն խորհրդի կողմից[3][4]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի 3 դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կենսագրություն
  2. "Դավթաշենը նոր թաղապետ ունի"], lragir.am, 22.05.12. Նշանակում
  3. «Վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար»- Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյան, "«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» "], «Համազգային վստահություն» խորհուրդ, 9 окт. 2014 г.
  4. Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը արժանացել է «Տարվա վարչական շրջանի ղեկավար» անվանակոչմանը,"«Տարվա վարչական շրջանի ղեկավար» ", Գործարար ձեռագիր, 20 окт. 2015 г.