Ռուսլան Ախիջակ

ռուս ֆուտբոլիստ

Ռուսլան Բայզետովիչ Ախիջակ (մարտի 8, 1975(1975-03-08), Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան (նախկինում՝ հարձակվող)։ Հայտնի է Տոմսկի «Տոմ» ակումբում իր ելույթներով, որի կազմում անցկացրել է 175 խաղ, խփել 51 գոլ, ինչի դարձել է հինգերորդ ցուցանիշն ակումբի ամբողջ պատմության մեջ։

Ռուսլան Ախիջակ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 8, 1975(1975-03-08) (49 տարեկան)
Ծննդավայր Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 180 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ ՄՊՄԴ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-1994 Ռուսաստան Տոմ 37 (18)
1995 Ռուսաստան Զարյա 0 (0)
1995-1999 Ռուսաստան Տոմ 125 (32/-1)
2000 Ռուսաստան Տորպեդո-Վիկտորիա 6 (1)
2000 Ռուսաստան Ֆաբուս 16 (0)
2001 Ռուսաստան Սպարտակ (Նալչիկ) 0 (0)
2001  ՌուսաստանՍպարտակ-2 (Նալչիկ) սիր․
2003 Ղազախստան Ժետիսու 3 (1)
2003 Ռուսաստան Ենիսեյ 8 (0)
2003-2005 Ռուսաստան Վաստոկ սիր․
2006 Ռուսաստան Չկալովեց 31 (2)
2007 Ռուսաստան Տորպեդո սիր․
2007-2008 Ռուսաստան Յանտար սիր․
2010 Ռուսաստան Տոմսկ սիր․
1992-2010 Ընդհանուր 226 (54/-1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Տոմսկի «Լոկոմոտիվ» մանկապատանեկան մարզադպրոցի սան է, որտեղից տեղափոխվել է «Տորպեդոյի» պատանեկան թիմ (մարզիչները եղել են Բայզետ Ախիջակը և Պյոտր Կոստանտինովիչ Կոբզարը[1]): Խաղացողի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1992 թվականին առաջին լիգայի «Տոմ» ակումբում։ 1995 թվականի մրցաշրջանի սկսվելուց առաջ համալրել է Լենինսկ Կուզնեցկու «Զարյա» ակումբի շարքերը, բայց չի մասնակցել ոչ մի խաղի և վերադարձել է Տոմսկ, որտեղ հանդես է եկել մինչև 2000 թվականը։ Ընդհանուր առմամբ յոթուկես տարվա ընթացքում անցկացրել է 175 խաղ և խփել 51 գոլ, որը դարձել է լավագույն արդյունքներից մեկը Տոմսկի ակումբի պատմության մեջ։

Հետագայում խաղացել է երկրորդ լիգայի «Տորպեդո-Վիկտորիա» (Նիժնի Նովգորոդ) և «Ֆաբուս» (Բրոննիցի) ակումբներում, ինչպես նաև Առաջին լիգայի «Սպարտակ-Նալիչիկ» ակումբում[2]։ 2003 թվականին անցկացրել է երեք հանդիպում Ղազախստանի բարձրագույն լիգայի «Ժետիսու» ակումբի կազմում՝ խփելով մեկ գոլ։ Ինչից հետո բազմիցս փորձել է ամրապնդել իր տեղը Ռուսաստանի ստորին լիգաների տարբեր ակումբներում։ Խաղացողի կարիերան ավարտել է սիրողական լիգայի «Տոմսկ» ակումբի կազմում։

Վետերանների հավաքականի կազմում 2013 թվականի դեկտեմբերին դարձել է Տոմսկի ֆուտբոլի վետերանների միջմրցաշրջանային մրցություն հաղթող։ Եզրափակչում Տոմսկի թիմը 4:0 հաշվով հաղթել է Նովոսիբիրսկի թիմին, իսկ Ախիժակը գոլ է խփել[3]։ 2014 թվականի հունիսի 1-ին ձևակերպել է հեթ-տրիկ վետերանների թիմի կազմում։ Տոմսկի թիմի հակառակորդը եղել է մոսկովյան «Սպարտակի» վետերանների թիմը։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 5:5 հաշվով[4]։

Մարզչական խմբագրել

2007 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 2-ը սովորել է ֆուտբոլային մարզիչների նախապատրաստման և արտոնագրման Հյուսիսարևմտյան տարածաշրջանային կենտրոնում, ստացել է «C» կատեգորիա[5]։ Սկսել է աշխատել որպես ֆիզպատրաստման մարզիչ Տոմսկի թենիսի «Չեմպիոն» ակումբում[6]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • «Տոմ» ակումբի լավագույն ռմբարկու (3) – 1994, 1995, 1996

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է։ Ռուսլանի դուստրը զբաղվում է սեղանի թենիսով[1]։ 2011 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ։ Ունի որդի, որ ծնվել է 2015 թվականին։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Թիմ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Արդյունք
Մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Տոմ 1992 II 1 0 0 0 1 0
1993 II 15 0 1 0 16 0
1994 III 21 18 1 0 22 18
Ընդհանուր 37 18 2 0 39 18
  Զարյա 1995 II 0 0 0 0 0 0
  Տոմսկ 1995 III 30 13 1 0 31 13
1996 III 30 9/-1 4 0 34 9/-1
1997 III 22 6 2 1 24 7
1998 II 25 2 3 0 28 2
1999 II 18 2 1 0 19 2
Ընդհանուր 125 32/-1 11 1 136 33/-1
  Տորպեդո Վիկտորիա 2000 III 6 1 0 0 6 1
  Ֆաբուս 2000 III 16 0 0 0 16 0
  Սպարտակ 2001 II 0 0 0 0 0 0
  Սպարտակ-2 2001 IV 2 0 0 0 2 0
2002 թվականին հանդես չի եկել պրոֆեսիոնալ մակարդակում
  Ժետիսու 2003 I 3 1 0 0 3 1
  Ենիսեյ 2003 III 8 0 0 0 8 0
2003-2006 թվականներին հանդես է եկել «Արևելք» սիրողական ակումբում, որի վիճակագրական տվյալները բացակայում են
  Չկալովեց 2006 III 31 2 1 0 32 2
  Տորպեդո 2007 IV 3 1 0 0 3 1
  Յանտար 2007 IV 9 2 0 0 9 2
2008 IV 4 0 0 0 4 0
Ընդհանուր 13 2 0 0 13 2
Ընդհանուր կարիերայում 244 57/-1 14 1 258 58/-1

Աղբյուրներ՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Сергей Негодин. (2010 թ․ փետրվարի 25). «Руслан Ахиджак: «Нет конкуренции — нет прогресса»». Департамент по молодёжной политике, физической культуре и спорту Томской области. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. «Таблица игроков «Спартака» и их выступлений после первого круга». Spartak-nch.chat.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  3. Сергей Симонов. (2013 թ․ դեկտեմբերի 3). «Победил Томск, но довольны остались все». Томская областная федерация футбола. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Ветераны «Спартака» сыграли вничью с ветеранами томского футбола». РИА Томск. 2014 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  5. «Лицензирование тренеров МРО «Северо-Запад»». Межрегиональное объединение федераций футбола «Северо-Запад». 2007 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին.
  6. «Теннис — это большое сообщество, где важно чувствовать себя своим». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել