Ռուսլանա Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուսլանա Ասիլի Գևորգյան (հունիսի 22, 1941[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան, կլինիկական դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990)։
Ծնվել է | հունիսի 22, 1941[1] (83 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1965) |
Մասնագիտություն | սրտաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1990) |
Կենսագրություն
խմբագրելՌուսլանա Գևորգյանը ծնվել է 1941 թվականին Թիֆլիսում։ 1965 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը[2]։ 1966-1989 թվականներին աշխատել է Սրտաբանության գիտահետազոտական ընկերությունում, 1985-1989 թվականներին եղել է կենսաախտորոշման կլինիկալաբորատոր բաժանմունքի վարիչ, 1989-1992 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության գիտաբժշկական տեղեկատվության հանրապետական բաժնի վարիչ, 1992 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, 1998 թվականից՝ առողջապահության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ, 1999-2006 թվականներին՝ ԶԼՄ-ի հետ կապերի գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, 2006 թվականին՝ մամուլի խոսնակ[3]։ 2000 թվականին Ռուսլանա Գևորգյանի մասին հոդված է զետեղվել ամերիկյան Մատենագիտության ինստիտուտի «Ով ով է» միջազգային հավաքածուի կին մասնագետների և բիզնեսմենների բաժնում։
Աշխատանքները վերաբերում են մոլեկուլյար բջջային և կլինիկական սրտաբանության և դեղաբանության հարցերին, առողջապահական բնագավառի բարեփոխումների մշակմանը։ Հեղինակ է ավելի քան 60 հրատարակությունների։
Պարգևներ
խմբագրել- «Տարվա կին» (ԱՄՆ Մատենագիտության ինստիտուտի միջազգային հետազոտական խորհրդի որոշմամբ), 2000
- «Medal of Honor» (արիության մեդալ), 2000
Գրականություն
խմբագրել- Айриян А.П. Армянские учёные-медики // Ер., 1998.
- «Деловой Экспресс» - Экономический еженедельник Армении / Интервью с советником министра здравоохранения РА Русланой Геворкян.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6933
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «HealthRights.am -». www.healthrights.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.(չաշխատող հղում)