Ռուսաստանի հրեաների պատմություն

Ռուսաստանի հրեաների պատմություն ընդգրկում է Ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի Դաշնության տարածքում բնակվող հրեական ծագումով բնակչության պատմությունը։

Պլակատ՝ Ռուսաստանի Ցար դադարեցրո՛ւ հրեաների դաժան ճնշումները

Լեհաստանի բաժանումից հետո Ռուսական կայսրության կազմի մեջ մտել են շատ հողեր, որտեղ կար մեծ թվով հրեական բնակչություն։ 19-րդ դարի վերջւմ Ռուսական կայսրությունում գոյություն ուներ այն ժամանակ աշխարհի ամենախոշոր հրեական համայնք։ Ը Սակայն 1881-ից մինչև 1906 թթ. զանգվածային ջարդերի, իսկ հետավայում Քաղաքացիական պատերազմի պատճառով Ռուսական կայսրության տարածքը լքել է 2 միլիոն հրեա, որոնք հիմնականում վերահաստատվել են ԱՄՆ-ում։

ԽՍՀՄ-ի տարածքում գերմանական օկուպացիոն ուժերի կողմից կատարած ցեղասպանության պատճառով զոհվել է մոտավորապես 1,5-ից մինչև 2 միլիոն հրեա։

1980-ականների վերջերից մինչև 1990-ականների սկիբը, էմիգրացիայի սահմանափակումների վերացումից հետո, ԽՍՀՄ-ի հրեական բնակչության ավելի քան կեսը լքում է երկիրը, տեղափոխվելով հիմնականում Իսրայել, ԱՄՆ, Գերմանիա։ Չնայած դրա, նախկին ԽՍՀՄ-ի երկրների հրեական բնակչությունը մինչ օրսը մնում է աշխարհում թվով խոշորագույններից մեկը։

Ռուսախոս հրեաների մեծ մասը այժմ բնակվում է նախկին ԽՍՀՄ-ի տարածքից դուրս (որպես էմիգրացիայի արդյունք, որի ալիքները տեղի են ունեցել 1970-ից հետո), հիմնականում ԱՄՆ-ում, Իսրայելում, Կանադայում, Գերմանիայում, Ավստրիայում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում և այլն։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել