Դմիտրի Կոչնև

քաղաքական գործիչ

Դմիտրի Վիկտորի Կոչնև (ռուս.՝ Дми́трий Ви́кторович Ко́чнев, մարտի 1, 1964(1964-03-01), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուսական ազգային անվտանգության մարմինների գործիչ, գեներալ-լեյտենանտ։ 2016 թվականի մայիսի 26-ից Ռուսաստանի Դաշնության դաշնային պահպանության ծառայության տնօրեն[2][3], նաև ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգության ծառայությունը (2015 թվականի դեկտեմբերից 2016 թվականի մայիսը)[4]։

Դմիտրի Կոչնև
ռուս.՝ Дми́трий Ви́кторович Ко́чнев
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1964(1964-03-01) (60 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Արիության շքանշան Medal "For Courage" և Medal of Suvorov
 Dmitry Kochnev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1964 թվականի մարտի 1-ին Մոսկվայում։ Ստացել է հատուկ բարձրագույն կրթություն[5]։

1982-1984 թվականներին ժամկետային ծառայություն է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում, 1984 թվականից 2002 թվականը ծառայել է ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի ուժային գերատեսչություններում։

2002 թվականին Կոնչևը սկսել է աշխատել Ռուսաստանի Դաշնության պետական պահպանության մարմիններում։ 2006 թվականին նրան շնորհվել է գնդապետի, իսկ 2016 թվականին գեներալ-մայորի կոչում[6]։

2015 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության դաշնային պահպանության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում։

2016 թվականի մայիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի № 256 հրամանով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության դաշնային պահպանության ծառայության տնօրեն, փոխարինելով այս պաշտոնում թոշակի անցած բանակի գեներալ Եվգենի Մուրովին։

2017 թվականին Կոչնևին շնորհվում է «գեներալ-լեյտենանտի» կոչում։

Ունի մի շարք պետական և գերատեսչական պարգևներ։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեխա։ Կինը՝ Մարինա Մեդվեդովան «Сибур» ընկերության կորպորատիվ քարտուղարն է, նաև ընկերության վարչության անդամ է[7]։ Համաձայն 2015 թվականի եկամուտների մասին հայտարարագրի Կոչնևի կինը աշխատել է 51,1 մլն ռուբլի, այս գումարը գերազանցում է մնացած ԴՊՆ աշխատակիցների և նրանց ընտանիքների եկամուտները։ Հենց Դմիտրի Կոչնևը համաձայն 2015 թվականի եկամուտների մասին հայտարարագրի ունի 61,4 մլն ռուբլի։ Նրան, իր կնոջը և նրանց երեխային է պատկանում երկու մարդատար ավտոմեքենա 2011 թվականի արտադրության (Toyota Land Cruiser Prado և 2008 թվականի արտադրության Toyota Land Cruiser), մեկ 2 339 քառակուսի մետր մեծությամբ հողատարածք, 2 բնակելի տուն, 5 բնակարան և 3 ավտոտնակ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դմիտրի Վիկտորի Կոչնև». Կոմերսանտ. 2016 թ․ մայիսի 26. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  2. «Դմիտրի Կոչնևը նշանակվել է Ռուսաստանի ԴՊԾ տնօրեն». Ռուսաստանի նախագահի կայք. 2016 թ․ մայիսի 26. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  3. «Պուտինը փոխել է ԴՊԾ ղեկավարին». ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ մայիսի 26. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  4. «СМИ: Փոփոխվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգության ծառայության ղեկավարը». ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  5. «ԴՊՆ նոր տնօրեն Կոնչևը 14 տարի ծառայել է պետանվտանգության մարմիննեում». TASS. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  6. «Ռուսաստանի Դաշնության դաշնային պահպանության ծառայություն». www.fso.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  7. «Թիքնապահը և նրա կինը». 2016 թ․ հունիսի 1. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  8. «Դմիտրի Վիկտորի Կոչնև». declarator.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.