Ռուսաստանի Դաշնության մետաղադրամներ

Ռուսաստանի Դաշնության մետաղադրամներ, Ռուսաստանի բանկի կողմից 1992 թվականից մինչ օրս թողարկված մետաղադրամներ։ Ստանդարտ ռուսական մետաղադրամները մեկ անգամ փոխել են իրենց տեսքը 1998 թվականին դրամական բարեփոխումների ժամանակ։

Արծաթե մետաղադրամ՝ նվիրված Ազգային վճարային համակարգի առաջին վճարային քարտերի թողարկմանը

1992-1993 թվականների մետաղադրամներ խմբագրել

Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց նոր պետություն՝ Ռուսաստանի Դաշնություն։ Մինչև 1993 թվականը շրջանառության մեջ էին դրվել ԽՍՀՄ Պետական բանկի թղթադրամները։ 1993 թվականին Ռուսաստանի բանկի կողմից թողարկվեցին նոր մետաղադրամներ և թղթադրամներ։ Թողարկվել են մետաղադրամներ՝ 1 և 5 ռուբլի (1992 թվականին), 10, 20, 50 և 100 ռուբլի (հատվել են 1992-1993 թվականներին)։ 1 և 5 ռուբլիները հատվել են արույրով պատված պողպատից։ Մետաղադրամների հատումն իրականացվել է Մոսկվայի և Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի) դրամահատարաններում։ Մետաղադրամների վրա դրված էր մետաղադրամների նշումը (Մ կամ ՄՄԴ տառը նշանակում էր, որ մետաղադրամը հատվել է Մոսկվայի դրամահատարանում, Լ տառը՝ Լենինգրադում)։ 10 և 20 ռուբլիները 1992 թվականին հատվել են պղնձա-նիկելի համաձուլվածքից (մելխիոր), իսկ 1993 թվականին՝ մելխիորով պատված պողպատից։ Այդ մետաղադրամները, ինչպես նաև 50 և 100 ռուբլի նշանավորվեցին ՄՄԴ կամ ԼՄԴ գրություններով։ 50 ռուբլին 1992 թվականին հատվել է բիմետալեում. մետաղադրամի կենտրոնը պատրաստված էր ալյումինե բրոնզից, եզերքը՝ պղնձա-նիկելի համաձուլվածքից։ 1993 թվականին 50 ռուբլի հատվել է ալյումինե բրոնզից։ 1992 թվականին հատվել է 100 ռուբլի՝ պղնձա-նիկելի համաձուլվածքից, եզերքը՝ ալյումինե բրոնզից։ 1993 թվականին 100 ռուբլի հատվել է պղնձա-նիկելի համաձուլվածքից։ 1995 թվականին (1993 թվականի ամսաթվով) թողարկվեց պողպատազօծ 50 ռուբլի, որը պատված էր արույրով։

Բոլոր մետաղադրամների դիմերեսին և դարձերեսին մոտավորապես նույն պատկերներն էին․ դիմերեսի վրա պատկերված էր երկգլխանի արծիվ և «Ռուսաստանի բանկ» գրությունը, բացի այդ, տեղադրված էր նաև մետաղադրամի անվանական արժեքը (բառերով)։ Դարձերեսի վրա տեղադրվել է անվանական արժեքի նշումը բուսական զարդանախշի շրջանակով, դրամահատարանի նշանն ու ամսաթիվը[1]։

1992-1993 թվականների մետաղադրամները շրջանառությունից հանվել էին 1999 թվականի հունվարի 1-ին, մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը դրանք կարելի էր փոխանակել նոր մետաղադրամների հետ։

1992-1993 թվականների նմուշի մետաղադրամներ
Լուսանկարներ Անվանական արժեք
(ռուբլի)
Տրամագիծ
(մմ)
Հաստություն
(մմ)
Քաշ
(գ)
Նյութ Գուրտ Թողարկման տարեթիվ
  1 19,45 1,75 3,3 պողպատ, արույրով պատված հարթ 1992
  5 21,9 1,75 4,1 պողպատ, արույրով պատված հարթ 1992
  10 21 1,45 3,75 պղնձա-նիկելի համաձուլվածք սպիածածկ 1992
  3,5 պողպատ, պատված մելքիրով հարթ 1993
  20 24 1,6 5,25 պղնձա-նիկելի համաձուլվածք ընդհատորեն-սպիտակածածկ 1992
  24,2 5 պողպատ, պատված մելքիրով հարթ 1993
  50 25 1,95 6,25 կենտրոն․ ալյումինե բրոնզ
օղակ․ պղինձ + նիկել
ընդհատորեն-սպիտակածածկ 1992
  1,9 6 ալյումինե բրոնզ ընդհատորեն-սպիտակածածկ 1993
  5,2 պողպատ, արույրով պատված հարթ 1993
  100 25 1,95 6,3 կենտրոնը․ պղինձ + նիկել
օղակ․ ալյումինե բրոնզ
ընդհատորեն-սպիտակածածկ 1992
  27 1,9 7,3 պղինձ + նիկել ընդհատորեն-սպիտակածածկ 1993

Մետաղադրամներ 1997 թվականից խմբագրել

 
10 ռուբլի

1998 թվականին իրականացվել է դրամական բարեփոխում։ Շրջանառության մեջ են դրվել 1, 5, 10 և 50 կոպեկ, 1, 2 և 5 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամներ, իսկ ավելի ուշ՝ 10 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամներ։

1, 5, 10 և 50 կոպեկների արտաքին տեսքը մոտավորապես նույնն էր. դիմերեսին պատկերված էր Գեորգի Պոբեդոնոսեցը, ով նիզակով խոցում էր օձը, «Ռուսաստանի բանկ» գրությունը շրջանաձևով, դրամահատարանի նշումը և հատման տարեթիվը ներքևում։

1, 2 և 5 ռուբլիները նույնպես արտաքին տեսքով նման են, դիմերեսին պատկերված է երկգլխանի արծիվ (ՌուսաստանիբԲանկի խորհրդանշանը), «Ռուսաստանի բանկ» գրությունը շրջանագծի վրա, դրամահատարանի նշումը, անվանական արժեքի (բառերի) նշումը և հատման տարեթիվը ներքևում։ Հակառակ կողմում տեղադրված էր անվանական արժեքը և բուսական զարդանախշը (յուրաքանչյուր անվանական արժեքով)։

Մետաղադրամների վրա տեղադրվել է դրամահատարանի մակնշումը։ Մ կամ ՄՄԴ գրությունը նշանակում էր, որ մետաղադրամը պատրաստվել է Մոսկվայի դրամահատարանում, Ս-Պ կամ ՍՊՄԴ գրությունը՝ Սանկտ Պետերբուրգում[2]։

1-ը և 5 կոպեկները պողպատից են, որը պատված է մելքիրով։ 10 և 50 կոպեկներ սկզբնապես հատվել են արույրից, 2006 թվականին շրջանառության մեջ են դրվել տոմպակով կոպեկներ՝ պատված պողպատից, 2015 թվականից՝ մոդիֆիկացիա լատունային գալվանական ծածկույթով պողպատից։

1 և 2 ռուբլիները սկզբնապես հատվել են պղնձա-նիկելի համաձուլվածքից։ 5 ռուբլին ի սկզբանե հատվել է պղնձից, որը ծածկված է մելքիորով։

Դրամական շրջանառության մեջ երեք անգամ թողարկվել են 1 ռուբլի արժողությամբ հուշադրամներ՝ 1999 թվականին (Ա.Ս. Պուշկինի 200-ամյակին), 2001 թվականին (ԱՊՀ կազմավորման 10-ամյակին) և 2014 թվականին (ռուսական ռուբլու պետական խորհրդանիշի հաստատման կապակցությամբ)։ Այդ մետաղադրամների ավերսները ստանդարտ էին և համապատասխանում էին սովորական մետաղադրամների դիմերեսին։

1997 թվականի նմուշի մետաղադրամներ[3]
Լուսանկար Անվանական արժեք Տրամագիծ
(մմ)
Հաստություն
(մմ)
Քաշ
(գ)
Նյութ Գրուտ Թողարկման տարեթիվ
  1 կոպեկ 15,5 1,25 1,50 պողպատ, պատված մելքիրով հարթ 1997-2009

2014[4][5]

  5 կոպեկ 18,5 1,45 2,60 1997-2009

2014[4]

  10 կոպեկ 17,5 1,25 1,95 արույր սպիածածկ 1997-2006
  1,85 պողպատ, պատված ոսկեպղինձով հարթ 2006-2014
   պողպատ, պատված արույրով 2014-2015
  50 կոպեկ 19,5 1,50 2,90 արույր սպիածածկ 1997-1999
2001-2006
  2,75 պողպատ, պատված ոսկեպղինձով հարթ 2006-2014
պողպատ, պատված արույրով 2014-2015
  1 ռուբլի 20,5 1,50 3,25 պղնձա-նիկելի համաձուլվածք սպիածածկ 1997-1999

2001

  2002-2003
2005-2009
  3,0 պողպատ, պատված նիկելով 2009-2015
   2016 թվականից
  2 ռուբլի 23,0 1,80 5,10 պղնձա-նիկելի համաձուլվածք ընդհատորեն-սպիտակածածկ 1997-1999

2001

  2002-2003
2006-2009
  5,0 պողպատ, պատված նիկելով 2009-2015
   2016 թվականից
  5 ռուբլի 25,0 6,45 պողպատ, պատված մելքիով ընդհատորեն-սպիտակածածկ 1997-1999
  2002-2003

2008-2009

  6,0 պողպատ, պատված նիկելով 2009-2015
   2016 թվականից
  10 ռուբլի 22,0 2,20 5,63 պողպատ, պատված արույրով ընդհատորեն-սպիտակածածկ 2009-2013

2015

   2016 թվականից
Հուշադրամներ ոչ թանկարժեք մետաղներից
  2 ռուբլի 23,0 1,80 5,00 պղնձա-նիկելի համաձուլվածք ընդհատորեն-սպիտակածածկ 2000-2001[6]
  պողպատ, պատված նիկելով 2012

2017

  5 ռուբլի 25,0 1,80 6,00 պողպատ, պատված նիկելով ընդհատորեն-սպիտակածածկ 2012[7]
2014-2016
2019[8]
  10 ռուբլի 27,0 2,10 8,40 կենտրոն․ մելքիոր,
օղակ․ արույր
սպիածածկ 2000-2016[9]
  7,90 (±0,45) կենտրոն․ պողպատ, պատված նիկելով
օղակ․ պողպատ, պատված արույրով[10]
2017 թվականից
  22,0 2,20 5,63 պողպատ, պատված արույրով ընդհատորեն-սպիտակածածկ 2010[11]-2016[12]
2018[13]
  25 ռուբլի 27,0 2,30 10,00 պղնձա-նիկելի համաձուլվածք սպիածածկ 2011 թվականից[14]
  2016 թվականից[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Каталог-справочник Монеты РСФСР, СССР и России 1921—2012 годов / под ред. В. Е. Семенова.— редакция 33.— СПб: КОНРОС, сентябрь 2012.— С. 14.— 79 с.— ISBN 978-5-94088-015-8
  2. Рылов И., Соболин В. — Российские и советские монеты и металлические боны 1918—2000. — М.: ПРУФ, 2000. — 64 с.
  3. Банк России: Монеты
  4. 4,0 4,1 «Центробанк возобновил чеканку монет номиналом 1 и 5 копеек» (ռուսերեն). Телеканал «Енисей». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. Чеканка монет 1 коп. и 5 коп. возобновлена в 2014 году в связи с вхождением в состав РФ Крыма, так как в Крыму цены значительно ниже, чем в других регионах России, и поэтому там эти монеты были востребованы
  6. 55-я годовщина Победы в Великой Отечественной войне 1941—1945 гг.
  7. 5 рублей «Сражение при Красном»
  8. 5 рублей 2019 г. ММД. Крымский мост // ЦБ РФ
  9. 10 рублей «55-я годовщина Победы в Великой Отечественной войне 1941—1945 гг»
  10. План выпуска монет | Банк России
  11. 10 рублей «Официальная эмблема 65-летия Победы»
  12. Последние монеты из серии «Города воинской славы»
  13. О выпуске в обращение памятных монет... Всемирная зимняя универсиада 2019 года в г. Красноярске // ЦБ РФ
  14. 25 рублей «Эмблема игр»
  15. 25 рублей «Чемпионат мира по футболу FIFA 2018 в России»