Ռուսաստանը ուղեղով չես հասկանա

Ռուսաստանը ուղեղով չես հասկանա (ռուս.՝ Умо́м Росси́ю не поня́ть), 1866 թվականի նոյեմբերի 28-ին (դեկտեմբերի 10-ին) ռուս բանաստեղծ Ֆեոդոր Տյուտչևի կողմից գրված բանաստեղծություն (քառյակ)։

Ռուսաստանը ուղեղով չես հասկանա
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՖյոդոր Տյուտչև
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1866
Հրատարակվել է1868

Ռուսաստանը ուղեղով չես հասկանա,
Ընդհանուր արշինով չես չափի,
Նրա բնույթը հատուկ է՝
Ռուսաստանին կարելի է միայն հավատալ։

Այդ բանաստեղծությունից բացի, Տյուտչևը գրել է նաև փիլիսոփայական մի քանի այլ փոքրածավալ բանաստեղծություններ՝ «Երբ խփի բնության վերջին ժամը» (ռուս.՝ «Когда пробьёт последний час природы»), «Բնությունը՝ սֆինքս է» (ռուս.՝ «Природа — сфинкс»), «Մեզ տրված չէ նախագուշակել» (ռուս.՝ «Нам не дано предугадать»)[1]:

Ռուս գրող Իվան Տուրգենևը ասել է. «Տյուտչևի կարճ բանաստեղծությունները գրեթե միշտ ամենահաջողակներն են»։ Բանաստեղծ Յուրի Տինյանովը նշել է, որ Տյուտչևի ասացվածային հակիրճությունը «թույլ էր տալիս կենտրոնացնել օդայի ուժերը փոքր տարածության վրա»[2]։

Ռուսական մտածելակերպ խմբագրել

Քառյակը բազմաթիվ անգամ օգտագործվել է փիլիսոփաների կողմից ռուսական մտածելակերպի քննարկման ժամանակ։

Ռուս փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևը իր թեզի պատկերման համար քաղվածում է բանաստեղծությունը. ռուսական գիտակցությանը «բնորոշ կոսմոպոլիտիկ ժխտումից և օտարերկրյա ստրկությունից» ազատվելու համար հարկավոր է ճանաչել դրա հանդեպ Ռուսաստանի մշակույթի ակնհայտ հակաօրինությունը, իր հակասականությունը[3]։

Գրականություն խմբագրել

  • Ф. Б. Тарасов. Комментарии к стихотворению Արխիվացված 2022-06-09 Wayback Machine. // Ф. И. Тютчев. Полное собрание сочинений и писем в шести томах. Том 2. Стихотворения 1850-1873. С. 102.
  • Г. Сырица Непереводимое в переводах (стихотворение Ф.Тютчева «Умом Россию не понять…»). — Valoda — 2004.
  • Голышева, Галина Эриевна. Как рождается художественный образ? : анализ стихотворения Ф. И. Тютчева «Умом Россию не понять…». Русский язык в школе. — 2012. — № 4. — С.23-27.
  • О. Д. Волкогонова. Н.Бердяев. Интеллектуальная биография.
  • Тютчев Ф. Избранное. Всемирная библиотека поэзии. — Ростов-на-Дону: Феникс, 1996.
  • Бердяев Н. Душа России. — М.: Тип. И. Д. Сытина, 1915. — 42 с.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Светлана Валюлис. Справочник по литературоведению. Швиеса, 2004. С. 158.
  2. Голышева, Галина Эриевна. Как рождается художественный образ? : анализ стихотворения Ф. И. Тютчева «Умом Россию не понять…». // Русский язык в школе. — 2012. — № 4. — С. 23—27.
  3. Бердяев Николай. Судьба России.